
Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողը բերման է ենթարկվել

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 4-ին, ժամը 20.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ֆրիդման Ա.-ն, ով փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 1-ին մասի մեղադրանքով: