Ամենավտանգավորը Մ. Մինասյանի կարծքով այն է, որ մենք բոլոր հարթակները վերացրել ենք, որտեղ մարդիկ պետք է պատսպարվեին հնարավոր երկրաշարժերի ժամանակ, ազատ տարածություն չկա. «Մենք բոլոր հնարավոր բակերը, հարթակները խտացրել ենք և լցրել կառույցներով: Եթե հանկարծ երկրաշարժ լինի, օրինակ՝ Հյուսիսային պողոտայում մարդկանց տարհանելու տեղ ընդհանրապես չկա, քանի որ այնտեղի շենքերը չափազանց խիտ են կառուցված, որքան էլ որ սեյսմակայուն լինեն»:
«06»-ի վարորդի հարազատները, հիմնականում՝ կանայք, հայհոյանքներ հնչեցնելով հարձակվում էին Ճանապարհային ոստիկանների վրա՝ պատճառաբանելով, որ եթե նրանք չհետապնդեին «06»-ի վարորդին, ապա վերջինս խուճապի չէր մատնվի և վթարը տեղի չէր ունենա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին:
Աբովյան փողոցում գտնվող «Վերոնա» սրճարանում երեկ` դեկտեմբերի 5-ին, երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել: Բանը հասել է նրան, որ մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 05.06-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.42-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տեղանքում, մերկասառույցի և ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետը և բաժնի քննիչը ներգրավվել էին որպես մեղադրյալ: Ի պատասխան 168.am-ի հարցման ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ նրանց լիազորությունները դադարեցել են:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը կողմերին պարզաբանեց, որ դատական վիճաբանությունների փուլում` դատավարության կողմերը, իսկ դատարանը վերջնական դատական ակտ կայացնելիս կարող են հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ:
«Եթե թոշակառու էին ընդունելու աշխատանքի, մեզ ինչի՞ ազատեցին աշխատանքի: Մենք գնացինք Երեւան, հանդիպեցինք օդանավակայանի մենեջեր Աշոտ Միրզոյանի հետ: Ինքը մեզ ասաց, թե հիմա օդանավակայանում թռիչքներ չկան, մտածեցինք, որ այդքան մարդ այդ բաժնում աշխատելու համար շատ է»:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 13/13 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում:
Հագվի գյուղի բնակիչ Սուսաննա Վարոսյանի առանձնատան բակում պահեստավորված խոտն ամբողջությամբ այրվել է:
ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսայանը պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնում, եթե կուսակցությունը սատարի նրան:
«Սովորական զանգ է եղել, ոնց որ զինծառայողը տուն է զանգահարում, հարցնում ինչ կա չկա, բառացի երկու ժամ առաջ… մնացածը չգիտեմ»:
Արմենը Միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ «օրենքով գողեր» Զապն ու ադրբեջանցի Սեդոյը ցանկանում էին «պատժել» հայազգի գործարարին այն բանի համար, որ նա, իբր, «խախտել է գողերի օրենքները»:
«Ինֆլյացիան ընդհանրապես առաջանում է երկու պատճառներով. կա՛մ տեղի է ունենում պահանջարկի մեծացում, կա՛մ հակառակը՝ ապրանքների դեֆիցիտ: Բայց այսօր Հայաստանում ինֆլյացիան առաջացել է ոչ այդ պատճառներով, այլ դրամի արժեզրկման հետևանքով: Դա էլ բերել է նրան, որ ապրանքների գները դրամով արտահայտված բարձրացել են: Այս պարագայում պետությունը պետք է միջոցառումներ ձեռնարկի՝ հետևանքները կանխելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման դիտարկում կատարեց տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը:
Ըստ ոստիկանապետի, հանցագործություններն աչքի են ընկել ցուցաբերած առանձնակի դաժանություններով: Դրանք նաև, ըստ ոստիկանության ներկայացուցչի, ունեցել են միևնույն ձեռագիրը:
Երևանից հանրապետության երկրորդ քաղաք Սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև մշակույթի նախարարությունները տեղափոխելով զարկ կտրվի Գյումրու զարգացմանը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է հայաստանյան դեղ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին:
Մրցույթի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում անհատական բնակելի տների շինարարության խթանումը, հանրապետության տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային-կենցաղային ավանդույթներին և պատմականորեն ձևավորված ճարտարապետական կերպարին ու գեղագիտական հատկանիշներին բնորոշ, տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ, բնակելի տների տարբեր տիպերի նախագծային առաջարկների մշակումը:
Կանանց նկատմամբ բռնության ոչ մի դեպք չպիտի մնա անտեսված։ ՄԱԿ-ը լիովին պատրաստակամ է սատարելու Հայաստանի կառավարությանը՝ կատարելու ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք խթանում են տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները, հարգանքը կանանց իրավունքների նկատմամբ եւ դրանց պաշտպանությունը։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել անհայտ քաղաքացիներ և հայտնել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցում` ոսկու շուկայի առջև, ծեծկռտուք է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը և ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Հայկ Գ.-ն:
2015թ. հունվարի 1-ից Facebook-ը օգտատերերի անձնական տվյալների նոր քաղաքականություն է կիրառելու, որը թույլ է տալու փոխանցել դրանք երրորդ անձանց առանց օգտատերին հարցնելու: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ֆեյսբուքը պարզապես ի մի է բերում այն, ինչն արդեն գոյություն ունի, այսինքն՝ մեր տվյալների օգտագործումը:
Դեկտեմբերի 6-7-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
Համաձայն վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունն ընդհանուր նորագոյացությունների մեջ կազմել է 21%, իսկ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը 2001-2012 թվականներին անընդհատ աճել է` 47.1%-ից հասնելով մինչև` 64.3%-ի: Սա, իհարկե, ցավալի է:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ կատարված ծառայողական քննության նյութերը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում 40 օրական Նարինե Խաչատրյանի մահվան փաստով Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հերթական դեպքն է գրանցվել երեկ, Արարատի մարզում: Տանը վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը նոր կնոջ հետ միասին ծեծել է նախկին կնոջը՝ 38-ամյա Արփինեին՝ ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով նրան: