Բաժիններ՝

Ո՞վ է հայազգի գործարար Արմենը, ում ցանկանում էր «պատժել» «օրենքով գող» Զապը (տեսանյութ). armlur.am

armlur.am-ը գրում է. Հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, ով այդպես էլ հայտնի չէ, միջազգային հետախուզման մեջ գտնվելով հանդերձ՝ երբ է ժամանել Հայաստան, մոտ 2 ամիս է՝ կալանքի տակ է հայրենիքում:

Ինչում է իրականում մեղադրվում լենինականցի Զապը Մեղադրական եզրակացության համաձայն` «օրենքով գողեր» Զապն ու Սեդոյը 2007 թվականին «պատվիրել են» ադրբեջանցի Մուհամեդ Ալիևին սպանել հայ գործարարի՝ ոմն Արմենին: Ալիևն էլ, իր հերթին, սպանությունը պատվիրել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին: Սակայն վերջինս երկու անգամ վրիպել է. սկզբում դանակահարել է մեկ այլ մարդու` կրկին հայի` շփոթելով նրան «զոհի» հետ: Բժիշկներին հաջողվել էր վիրավորի կյանքը փրկել:

14 օր անց Տրետյակովը կրակել է Sazka գործարանի վարորդներից մեկի վրա, ով վարում էր հենց այն մեքենայից, ինչ հայ գործարարը: Թիմուրը դատավճռով ազատազրկման է դատապարտվել 22 տարով և այժմ կրում է պատիժը:

Անդրանիկ Սողոյանը ևս դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ նրա 4 համախոհները՝ 12-18 տարվա: Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սողոյանի և մյուսների մասով նախնական վճիռը: Նրան, ինչպես նաև համախոհ Գիլան Ալիևին ավելի վաղ մեղադրանքն էր առաջադրվել սպանության պատվիրման և մահափորձ կատարելու համար: Իսկ վերջնական մեղադրանքը համալրվել է նաև շանտաժ անելու մասով: Սպանության մեղադրանքով մյուս դատապարտյալներն են Մուհամեդ Ալիևը, Արսեն Կակոսյանն ու Արսեն Առաքելյանը: Դատավճռից առաջ ամբաստանյալները հրաժարվել էին ցուցմունք տալ. միայն հայտարարել էին, որ մեղադրանքներն անիմաստ են և իրականությանը չեն համապատասխանում:

Ո՞վ է հայազգի գործարար

Արմենը Միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ «օրենքով գողեր» Զապն ու ադրբեջանցի Սեդոյը ցանկանում էին «պատժել» հայազգի գործարարին այն բանի համար, որ նա, իբր, «խախտել է գողերի օրենքները»: Սրանից բացի Սողոյանը ենթադրել է, որ այս սպանությամբ նրան կհաջողվի վախեցնել Պրահայի հայկական խմբավորմանը, վերցնել նրան իր անմիջական տիրապետության տակ, սրա հետ մեկտեղ հասնել չեչենական օբշինայի համախոհը լինելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս