 
                        Հայրը պնդում է՝ 40 օրական երեխան բժիշկների անփութության զոհ է դարձել (տեսանյութ). «Ազատություն»
 
                                    «Ազատություն ռադիոկայան» -ի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում 40 օրական Նարինե Խաչատրյանի մահվան փաստով Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենը պնդում է, թե երեխան արդեն մահացած էր տեղափոխվել իրենց մոտ։ Երեխայի հոր խոսքով, սակայն, հիվանդանոցում որևէ օգնություն չեն ստացել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        