Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա․ Ալիև

Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա։ Այս մասին ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, թե Ադրբեջանն առաջ է քաշել «միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունքներ, ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծը»: Ըստ Ալիևի՝ չնայած տարբեր սադրանքներին ՝ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա՝ առանց արտաքին որևէ միջամտության։

«Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»,- հայտարարել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930