Գյումրին կրիմինալ քաղաք չէ. Վարդան Նադարյան (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում ե. Շիրակի Մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանն անդրադարձել է ընթացիկ տարվա օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Շիրակի Մարզ-ում կատարված ավազակային հարձակման դեպքերին:
Ըստ ոստիկանապետի, հանցագործություններն աչքի են ընկել ցուցաբերած առանձնակի դաժանություններով: Դրանք նաև, ըստ ոստիկանության ներկայացուցչի, ունեցել են միևնույն ձեռագիրը:
Վերոնշված ժամանակահատվածում կատարված 4 ավազակային հարձակման դեպք արդեն բացահայտվել է: