Բաժիններ՝

«Շիրակ» օդանավակայանի նախկին աշխատակիցները բողոքում են

asparez.am-ը գրում է. Կենսաթոշակային տարիքում գտնվելու պատճառաբանությամբ սեպտեմբերի 1-ին «Շիրակ» օդանավակայանի 3 աշխատակիցներ՝ Ռուբիկ Մկրտչյան, Աշոտ Նազարեթյան եւ Միշա Մարտիրոսյան, ազատվել են աշխատանքից: Ինչպես նշում են իրենք, աշխատանքից ազատելու հանգամանքը իրենց չէր զայրացնի, եթե ընդամենը վերջերս չիմանային, որ ստորագրել են մի փաստաթուղթ, որտեղ որպես ազատման հանգամանք, նշված է եղել փոխադարձ համաձայնությունը: Բացի այս, իրենց աշխատանքից ազատելուց անմիջապես հետո կենսաթոշակային տարիքի մի քաղաքացու ընդունել են աշխատանքի, ինչը կրկնապատկել է այս մարդկանց զայրույթը:

-Մենք էլեկտրիկներ ենք, ես 59 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, որից 22 տարին աշխատել եմ օդանավակայանում: Ես այդ օրը հերթափոխի էի, կանչեց քարտուղարուհին ու ասաց, որ Երեւանից հրաման են ստացել, թե թոշակառուներին պետք է ազատենք աշխատանքից: Ես էդ փաստաթուղթը չեմ կարդացել, քանի որ ասաց՝ թոշակառուներին հանում են, էլ ինչ կարդայի: Բայց փաստացի՝ ոչ թե թոշակառուներին չէր կարելի աշխատել, այլ երկու կողմանի համաձայնություն էր, որ հետո գնանք «հաց հավաքենք»,-նշեց 73-ամյա Ռուբիկ Մկրտչյանը:

Անդրադառնալով կենսաթոշակային տարիքի քաղաքացուն օդանավակայանում աշխատանքի ընդունվելու հանգամանքին՝ Ռ.Մկրտչյանն ասաց, որ ինքը չգիտի, թե այդ մարդը կոնկրետ որ բաժնում է աշխատում, բայց խոսակցություններ են շրջանառվել, թե նա փոխադրումների բաժնում է լինելու.

«Եթե թոշակառու էին ընդունելու աշխատանքի, մեզ ինչի՞ ազատեցին աշխատանքի: Մենք գնացինք Երեւան, հանդիպեցինք օդանավակայանի մենեջեր Աշոտ Միրզոյանի հետ: Ինքը մեզ ասաց, թե հիմա օդանավակայանում թռիչքներ չկան, մտածեցինք, որ այդքան մարդ այդ բաժնում աշխատելու համար շատ է»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս