Բաժիններ՝

Ավտովթար՝ Քանաքեռի «բոշի մայլում». «06»-ի վարորդի հարազատները հայհոյանքներով սպառնում էին «լացացնել» «ԳԱԻ» աշխատակիցներին. Shamshyan.com

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց, բախվել են Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Եփրեմյանի վարած Mercedes մակնիշի 34 CD 698 համարանիշի և Երևան քաղաքի Քանաքեռ 3 փողոցի բնակիչ, 18-ամյա Աշոտ Հակոբյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 NZ 356 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 2106-ի վարորդ Ա. Հակոբյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ ստացել է ամբուլատոր բուժօգնություն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախվելուց հետո «06»-ը հարվածել է ճամփեզրի երկաթե սյանը: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, որտեղ «06»-ի վարորդի հարազատները, հիմնականում՝ կանայք, հայհոյանքներ հնչեցնելով հարձակվում էին Ճանապարհային ոստիկանների վրա՝ պատճառաբանելով, որ եթե նրանք չհետապնդեին «06»-ի վարորդին, ապա վերջինս խուճապի չէր մատնվի և վթարը տեղի չէր ունենա: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հարցին, թե վարորդն ունի վարորդական իրավունքի վկայական, պատասխանել են, որ չունի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս