Բաժիններ՝

Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին:

Այս մասին հայտնում են Հայաստանից ԱԳՆ–ից:

Պաշտոնական ընթրինքին ներկա են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։

Նախարարը երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։

Կարճատև առանձնազրույցի ժամանակ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս ձևաչափով միջոցառմանը հրավերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս