Այս տարվա հունվարի 12-ին բանակ զորակոչված 19-ամյա Խդր Սարոյանը մահացել է: Զինծառայողը Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ էր:
Հարցին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ մեծ շարժում սկսվեց, և ինչ-որ հաջողության հասան, հիմա հնարավո՞ր է՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն էլ «Դ!եմ եմ»-ի նման՝ վերածվի մեծ շարժման, տնտեսագետը պատասխանեց՝ իհարկե, հնարավոր է. «Գալիս է՝ մի պահ է հասնում, երբ արդեն հնարավոր չէ համակերպվել և դիմանալ: Դրա համար ես նշեցի, որ այս թանկացման պրոցեսը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Չեմ ուզում ինձ վրա վերցնել ծանր բեռ ու ասել, որ, այո՛, տեղի կունենա հեղափոխություն, բայց կարող է տեղի ունենալ»:
Երևանյան լճի կամրջի վրա Շենգավիթ վարչական շրջանի մուտքն ազդարարող ցուցանակի գլխին ծածանվող ՀՀ դրոշի բզկտված վիճակը ճչում է այս դրոշի նման Հայաստան պետության քրքրված լինելու փաստի մասին: Սա մեր պաշտոնյաների իրական այն դեմքն է, նրանց վերաբերմունքը ՀՀ խորհրդանիշների նկատմամբ, որը վկայում է տվյալ պաշտոնին նրանց անհամապատասխանության մասին:
Գազալցակայաններում տեղի ունեցած վերջին դեպքերի 90%-ի դեպքում մեղավոր են վարորդները: Նման կարծիք այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:
168.am-ի հարցին, թե արդյոք մանկատների ղեկավարների հետ քննարկվե՞լ է խնդիրը, և գուցե տնօրենները տեղյակ չեն, բայց ստորին օղակնե՞րն են նման բան անում, նախարարը պատասխանեց, որ քննարկում եղել է, իսկ ստորին օղակի աշխատողների մասին հորդորեց ենթադրություններ չանել. «Առանց հիմքերի՝ որևէ հայտարարություն ճիշտ չեմ համարում: Ավելին, վերջին տարիներին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներն իրապես մեծ արդյունքներ են տվել, ինչն արձանագրվում է նաև միջազգային կազմակերպությունների տված զեկույցներում: Եղած թերությունների ուղղությամբ պետք է աշխատել»:
«Բնականաբար, ցանկացած սակագնի բարձրացում մտահոգում է մեզ, որովհետև դրա առաջին ազդեցությունը սոցիալական խոցելի խմբերի վրա է: Պետության քաղաքականությունը և կառավարության գործողությունները պետք է ուղված լինեն առաջին հերթին սոցիալական խոցելի խմբերի պաշտպանությանը: Բոլոր հնարավոր մոտեցումները քննարկվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ԵՏՄ շրջանակերում քնարկվում է կենսաթոշակային նոր նախագիծ, որը չի առնչվելու ոստիկանության և զինված ուժերի ծառայողներին:
168.am-ի հարցին, թե անվերջ արդարացնելով ինչքա՞ն կարելի է թանկացնել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Շտապողականություն պետք չէ ցուցաբերել, սպասենք, մի քանի օր մնաց՝ 2-3 օր, կլինեն լսումերը, հանձնաժողովն իր կարծիքը կհայտնի, և քաղաքական ուժերն էլ կհայտնեն իրենց կարծիքները»:
Մեկ տարի առաջ հիմնադրելով ասոցիացիան՝ մենք նպատակ ունեինք, համախմբելով ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժաշխատողների ջանքերը, աջակցել զինվորի ու սպայի առողջության պահպանման, արդյունավետ բուժման, բանակի բուժծառայության զարգացման գործին, ստեղծել մի տանիք, մի հարթակ, որը հնարավորության կտար բժիշկներին խոսելու սեփական մտահղացումների, նախաձեռնությունների ու խնդիրների մասին, որոնելու դրանց լուծման ուղիները:
ՀՀ 2014 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերի 27.7%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին:
Աբովյան փողոցոմ՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, քաղաքացիները նկատում են, որ նրանք փորձում են գողություն կատարել և երբ մոտենում են նրանց, վերջիններս Lexus-ով դիմում են փախուստի՝ ճանապարհին հարվածելով թույլատրելի հատվածում կայանված մի քանի ավտոմեքենաների:
Նշված է, որ «Ֆինանսների նախարարը Ազգային ժողով էր եկել թիկնապահներով: Մինչ նախարարը ներսում հետևում էր բյուջեի կատարողականին, թիկնապահներից մեկը նրան սպասում էր պիջակը ատրճանակի պատյանից կախած»:
Մայիսի 29-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբայեդով փողոցի թիվ 7 շենքում տեղի է ունեցել ջրագծի վթար:
«Փառք ու պատիվ մեր բժիշկներին ու նման քաղաքացիներին: Հայի տեսակը ուրիշ է: Նախ, քաղաքացիները ինքնակամ իրենց արյունով կիսվելու ցանկություն հայտնեցին: Հազարավոր մարդիկ են գալիս՝ ծանոթ, անծանոթ, իսկ, երբ տեսնում ես, որ բժիշկները մեզ նման գիշերները չեն քնում եւ կիսում մեր անհանգստությունը եւ միաժամանակ արցունքն աչքերին բուժում հիվանդին, դա մի այլ զգացողություն է, մի այլ կերպ է ապրեցնում: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ հայի այդ տեսակներին»:
Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ:
Ալյուրի ներկրումը հնարավոր դարձավ ոչ միայն այն պատճառով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո վերացավ մաքսատուրք վճարելու անհրաժեշտությունը, այլ նաև ռուսական ռուբլու կուրսի անկման արդյունքում: Ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը:
Մայիսի 29-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի մոտկայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանի դրամական միջոցները, ըստ նրա կողմից ներկայացված 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 25 մլն դրամ, 350 հազար դոլար և 850 հազար եվրո:
Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել:
«Արմեն Աշոտյանը, ով ժխտելով ժխտում է, որ երբեւէ կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, օրերս ԱԺ միջանցքում դժգոհեց լրագրողներից, «էնքան եք նավսելու, որ մինչեւ մեռնելս մնամ կրթության նախարար, մեկ ուղարկում եք Գերմանիա՝ դեսպան, մեկ՝ Ռուսաստան, շնորհակալ եմ, ես իմ տեղում նորմալ աշխատում եմ, եւ ընդհանրապես՝ լրատվական միջոցներդ չհոգնեցի՞ք իմ ճակատագիրը «կերտելուց»:
Երբ 1978 թվականին ես ընդունվում էի կոնսերվատորիա, գրեթե բոլոր բաժիններում մրցույթ էր: Մասնավորապես, 10-ից ավելի դիմորդներ հավակնում էին վոկալիստների համար նախատեսված 5 տեղի համար: Ես այն ժամանակ մտածում էի՝ իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին տարեկան 5 երգիչ, շատ չի՞:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարձակալած առանձնատներից մեկը գտնվում է Երևանի Արաբկիր թաղամասի խորքերում՝ Մանուշյան փողոց 59 շենք հասցեով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որոշել է առաջիկայում միառժամանակ լրատվամիջոցներով «չերեւալ»:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 04.53-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ տեղի է ունեցել 1.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն
11:00-14:00 Դիլիջան քաղաքի «Կոմպոզիտորների տունը», «Փարադայս» հյուրանոցը, «Հաղարծին» ռեստորանը, Գոլովինո թաղամասում գտնվող բջջային կայանները, Սասնա Սար թաղամասը, Վասիլեւ փողոցը եւ Կամո փողոցը մասնակի:
«Ինչո՞ւ հնարավոր չէ բարձրացնել գազալցակայանների աշխատանքի անվտանգությունը» հարցը մեկ պատասխան ունի: Ընդամենը մեկ պատասխան, բայց` հնարավոր բոլոր տրամաբանական հետևանքներով: Գազալցակայանները բավական թանկարժեք սեփականություն են, ու այն կարելի է համարել խոշոր բիզնես:
Մայիսի 28-ին, ժամը 17.38-ին Երևանի Գրիբոյեդով փողոցի թիվ 25 հասցեում գտնվող «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի աշխատակցից տեղեկատվություն է ստացվել, որ արտադրամասում այրվում է հաստոց:
Վերջինիս տեղափոխել են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ:
«Ես սիրում եմ հա՛մ Կոշ գալ, հա՛մ էլ դպրոց գնալ: Այստեղ էլ ընկերներ ունեմ, դպրոցում էլ: Համակարգչով խաղալ էլ եմ սիրում: Ուզում եմ ոստիկան դառնալ, որ գողերին բռնեմ. իրենք վատ մարդիկ են: Ես սիրահարված եմ Մարիամին: Դպրոցում բոլոր առարկաներն էլ սիրում եմ՝ բացի երգից ու ռուսերենից, Կոշում ամենաշատը սիրում եմ լոգոպեդին, բայց զանգելու եմ հոգեբանի ընկերոջը ու ասեմ, որ հետը խոսելիք ունեմ. հոգեբանին էլ եմ սիրում»,- ասաց Հենրին:
Ոստիկանության լրատավկան ծառայության տեղեկացմամբ՝ ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է նռնակի 5 պայթուցիչ, 8 ձգան, 62 փամփուշտ, տրոտիլային 3 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և ականանետի 4 մարտական գլխիկ: