Բաժիններ՝

ԱԺ-ում ատրճանակով սպասող անձը որևէ առնչություն չունի ֆինանսների նախարարի հետ. ՖՆ պարզաբանումը

www.a1plus.am կայքի հրապարակումներից մեկում նշված է, որ «Ֆինանսների նախարարը Ազգային ժողով էր եկել թիկնապահներով: Մինչ նախարարը ներսում հետևում էր բյուջեի կատարողականին, թիկնապահներից մեկը նրան սպասում էր պիջակը ատրճանակի պատյանից կախած»: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ լրատվամիջոցի տարածած լուսանկարում պատկերված անձը չի աշխատում ՀՀ ֆինանսների նախարարությունում և, բնականաբար, որևէ առնչություն չունի Ֆինանսների նախարարի հետ:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

Լուսանկարը՝ A1plus.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս