Բաժիններ՝

Պետական խորհրդանիշ գզգզված դրոշը մեր գզգզվող պետության վկան է

Երևանյան լճի կամրջի վրա Շենգավիթ վարչական շրջանի մուտքն ազդարարող
ցուցանակի գլխին ծածանվող ՀՀ դրոշի բզկտված վիճակը ճչում է այս դրոշի
նման Հայաստան պետության քրքրված լինելու փաստի մասին: Սա մեր
պաշտոնյաների իրական այն դեմքն է, նրանց վերաբերմունքը ՀՀ խորհրդանիշների
նկատմամբ, որը վկայում է տվյալ պաշտոնին նրանց անհամապատասխանության
մասին: Եթե 3 օր առաջ սույն վարչական շրջանի ղեկավարի հեռախոսը հասանելի
կամ անջատված չլիներ, ապա ես հեռախոսով բարեկամաբար կխնդրեի փոխել
պետական դրոշն ու այս հրապարակումը չէի անի, կմտածեի՝ մարդ ես, վրիպել է:

Սակայն 3-րդ օրն է ոչ մի կերպ չեմ կարողանում հեռախոսակապ հաստատել
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար պարոն Սարգսյանի հետ, որպեսզի ասեմ, որ
ՀՀ դրոշը պետության խորհրդանիշ է և պետական պաշտոնյան, որպիսին ինքն է,
պարտավոր է պահպանել այն, նամանավանդ որ Երևանի բյուջեով հսկայական
գումար է նախատեսվել այդ ծրագրի իրականացման համար:
Առիթից օգտվելով նաև ասեմ, որ Արշակունյաց պողոտան չպետք է ծառայի շարքից
դուրս եկած, մետաղի ջարդոն դարձած մեքենաների կայանատեղ, որոնց մասին ահազանգել եմ դեռևս մարտի 27-ին , սակայն այդ ջարդոնները դեռևս իրենց տեղում են:

Կից ներկայացնում եմ լուսանկար փաստերը:

1

drosh

drosh2

image

drosh3

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս