Բաժիններ՝

Խոշոր վթար՝ Երևանում. կան վիրավորներ

Մայիսի 29-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի մոտկայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34ZA715 պետհամարանիշի (վարորդ՝ Ս.Հ., ծնվ. 1949թ.) և «Մերսեդես» մակնիշի 61CC061 պետհամարանիշի (վարորդ՝ Ն.Մ., ծնվ. 1996թ.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդ Ն.Մ.-ն և ուղևոր Ա. Ա.-ն (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս ուղևոր Է. Մ.-ի (ծնվ. 1995թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի 61CC061 պետհամարանիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս