Մեծահարուստ դեսպանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, դեսպանի գնած բնակարաններից երկուսի արժեքը 40,8-ական միլիոն դրամ է, մեկինը 34,8 միլիոն դրամ: Ռաիսա Վարդանյանը, այսպիսով, ունի արդեն ութ բնակարան, հինգ բնակարան նա հայտարարագրել էր 2013 թվականին դեսպանի պաշտոնը ստանձնելիս: Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա և ռուսական 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս: 38 հազար 808 դոլար տարեկան աշխատավարձ ստացող դեսպանը նախորդ տարի հայտարարագրել է 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն ԱՄՆ դոլար և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031