Բաժիններ՝

Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդու եւ եղբոր համար 300-ից ավելի մարդ գնացել է, որ արյուն հանձնի. shamshyan.com

«Բժիշկները մեզ նման գիշերը չեն քնում եւ արցունքն աչքերին են բուժում որդուս, եղբորս , մյուս տուժողին եւ առհասարակ բոլոր ծանր հիվանդներին:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է  ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:

«Փառք ու պատիվ մեր բժիշկներին ու նման քաղաքացիներին: Հայի տեսակը ուրիշ է: Նախ, քաղաքացիները ինքնակամ իրենց արյունով կիսվելու ցանկություն հայտնեցին: Հազարավոր մարդիկ են գալիս՝ ծանոթ, անծանոթ, իսկ, երբ տեսնում ես, որ բժիշկները մեզ նման գիշերները չեն քնում եւ կիսում մեր անհանգստությունը եւ միաժամանակ արցունքն աչքերին բուժում հիվանդին, դա մի այլ զգացողություն է, մի այլ կերպ է ապրեցնում: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ հայի այդ տեսակներին»,- ասել է  ԱԺ նախկին պատգամավորը եւ ավելացրեց, որ այս պահին պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում եւ բանակցություններ են տարվում, որ անհրաժեշտության դեպքում տեղափոխեն Գերմանիա:

Հակոբ Հակոբյանը նաեւ ավելացրել է, որ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի տարբեր մարզերից ծանոթ, անծանոթ զանգում եւ հետաքրքրվում են տուժողների վիճակով, բայց նրանք Արմավիրի մարզից լինելով հանդերձ՝ Արմավիրի մարզպետարանից ոչ ոք ոչ այցելել է, ոչ էլ հետաքրքրվել տուժողներով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս