Պատգամավորի կինը նույնպես լուրջ կարողության տեր է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանի դրամական միջոցները, ըստ նրա կողմից ներկայացված 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 25 մլն դրամ, 350 հազար դոլար և 850 հազար եվրո: Սակայն պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 540 հազար դրամ: Պարզվում է՝ պատգամավորի կինը՝ Գայանե Սարգսյանը, նույնպես լուրջ կարողության տեր է: Նրա դրամական միջոցները 2014-ի վերջին կազմել են 30 մլն դրամ, 570 հազար դոլար և 590 հազար եվրո: Սակայն տիկինն ընդամենը ստանում է կենսաթոշակ՝ տարեկան 550 հազար դրամ: Թե ինչպես են կարողացել նրանք այսքան լուրջ կարողություն կառուցել, թերևս դժվար չէ կռահել»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։