
ՀԷՑ–ի «շաբաշների» համար էլ ենք մենք վճարելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ:
Այո՛, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին (հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ՝գործող 31,85 դրամի փոխարեն) կից փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ սպառողը վճարի ոչ միայն իրենց տան վարձը, այլ նաև ավտոմեքենաները լվանալու գինը: Ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում՝առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։