Բաժիններ՝

Դժբախտ դեպք բանակում. մահացել է քաղցկեղով հիվանդ նորակոչիկ. armlur.am

Այս տարվա հունվարի 12-ին բանակ զորակոչված 19-ամյա Խդր Սարոյանը մահացել է: Զինծառայողը Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ էր:

Համայնքի ղեկավար Սարգիս Գալստյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ զինծառայողի ծնողները վստահեցնում են, որ որևէ խնդիր Խդրը չի ունեցել, երբեք չի բողոքել. «Այս պահին որևէ հստակ բան չգիտեմ:

4-5 ամիս ծառայեց, ու նման դժբախտ դեպք տեղի ունեցավ: Հիմա չգիտենք` ինչ կպարզվի: Բայց շատ հնարավոր է` ծնողներն էլ ինչ-որ բանից անտեղյակ լինեն: Սովորական մարդիկ են, իրենց անասունները պահելով` ապրում են»:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնել է, որ զինծառայողի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է ծառայության ընթացքում, որն արագ զարգացել է: Բժիշկները երկար ժամանակ արել են հնարավորը նրա կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, ապարդյուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Տեսանյութը՝ politik.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս