Բաժիններ՝

Երևանում քաղաքացիներն ու ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են Lexus-ով փախչող գողերին. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմեն Դանիելյանին և Արման Գրիգորյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք վարձույթի սրահից վերցնում են Lexus մակնիշի 35 LD 066 համարանիշի ավտոմեքենան և փորձում այդ ավտոմեքենայով գողություն կատարել, իսկ մինչ այդ ավտոմեքենայի վրայից հանում են համարանիշները:

Աբովյան փողոցոմ՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, քաղաքացիները նկատում են, որ նրանք փորձում են գողություն կատարել և երբ մոտենում են նրանց, վերջիններս Lexus-ով դիմում են փախուստի՝ ճանապարհին հարվածելով թույլատրելի հատվածում կայանված մի քանի ավտոմեքենաների:

Քաղաքացիների և ՊՊԾ աշխատակիցների կողմից նրանց հետապնդում և հասնում են մինչև Խորենացի փողոց՝ «Ոսկու աշխարհ»-ի մոտ, որտեղ Mitsubishi-ի երիտասարդ վարորդը, նորից վտանգելով իր կյանքը, կարողանում է նրանց առջև իր մեքենայով արգելապատնեշ ստեղծել, իսկ հանցագործները կարողանում են Խորենացի փողոցից էլ ճողոպրել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս