Նախագիծը ներկայացնող կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ նախագծի պատրաստման համար հիմք է հանդիսացել Շիրակի մարզի դատախաի միջնորդ գրությունը այդ հասցեում Վահե Միրզոյանի կողմից զբաղեցված տարածքն իրեն նվիրաբերելու համար: Նա ասաց, որ Վահե Միրզոյանը 2000թ. աշխատում էՇիրակի մարի դատախազությունում, ներկայումս որպես ավագ դատախազ:
«Աշխարհին պետք է մեկ անգամ էլ ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավական երկիր է եւ ոչ թե վայրի, ինչպիսին որ Ադրբեջանն է»:
Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևանի «Կենտրոն» սանմաքրման 20-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի առջև և ցանկանում են հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գավառ քաղաքի մոտակայքում՝ «Ազատա» վերելքի հատվածում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան 34KN935 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Հ.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանին հետազոտելու նպատակով քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերելու վերաբերյալ դիմումը փաստաբան Վահագն Մարտիրոսյանը երեկ ներկայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան – Արագած, Վանաձոր – Ալավերդի, Սիսիան – Ստեփանակերտ, Սարավան – Ջերմուկ և Կապան – Գյումրի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց:
Ցավոք սրտի, անկախությունն արդեն երկրորդ տասնամյակն է անցել, բայց այն, որ մենք երազում էինք, թե շտկումներ կլինեն այս ուղղությամբ, այդպես էլ չեղան: Անձամբ՝ ես, տեսանելի ապագայից էլ սպասելիքներ չունեմ: Ի՞նչն է պատճառը: Պատճառը պետության վերաբերմունքն է գրողների հանդեպ: Տասը տարուց ավել անցավ մինչեւ, ՀԳՄ-ն հասարակական կազմակերպություն լինելով, ի վերջո ստեղծագործական միության կարգավիճակ ստացավ:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտից բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Ազատ Ս.-ին:
. Ալավերդու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում 2015 թվականի հունվարի մեկից սպասվում են կրճատումներ: Քաղաքապետը վստահեցնում է, որ այլ կերպ հնարավոր չէ մնացող աշխատողների աշխատավարձերը բարձրացնել:
«Մեր հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, և առաջիկա տարիներին նախատեսում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքն ավելի հարմարավետ կդարձնեն բնակիչների համար։ Ուրախ ենք, որ քոլեջի շինարարական կազմակերպություններն արձագանքեցին IDеA-ի հիմնադիրների նախաձեռնությանն ու իրենց ներդրումն ունեցան այսպիսի կարևոր կենտրոնի վերանորոգման գործում։ Հատկապես կցանկանայի ընդգծել «RD group» ընկերության և նրա հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի ներդրումը»,-նշեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
«Տեղեկացվում է, որ աղետի գոտու քաղաքային բնակավայրում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման հետ կապված հարցերը կարգավորող՝ ՀՀ կառավարության 1999թ-ի հունիսի 10-ի համար 432 որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն՝ քաղաքացիներին հերթացուցակում հաշվառելու եւ հաշվառումից հանելու իրավասությունը վերապահված է համապատասխան համայնքի ղեկավարին, տվյալ դեպքում՝ Գյումրու քաղաքապետին»:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:
2015թվականին իրականացվելիք միջոցառումների ցանկով ԼՂՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորող առաջին եւ երկրոդ խմբերի ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է անվճար կրթություն, նրանք անվճար կրթության հնարավորություն կստանան նաեւ հայաստանյան բուհերում:
«Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ մենք պետք է պիտակավորումներից խուսափենք: «Ինվալիդ» բառը, որ օգտագործվում է միջազգայնորեն, նշանակում է՝ անարժեք, անկարող: Բայց հիմա խոսում ենք սահմանափակ կարողություններով մարդկանց մասին, քանի որ նրանք ունեն արժեք, ունեն կարողություններ, ուղղակի յուրահատուկ են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Այսօր դատական նիստի ընթացքում «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասայանն ասաց, որ անվիճելի փաստ է, որ սկզբում պատասխանողը հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող իրենց ՝թվով 8 լրագրողական նյութերը վերարտադրելիս չի պահպանել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված պահանջները և հայցվոր լրատվամիջոցի նյութերի օգտագործման կանոնները:
Շիրակի մարզում, սակայն պատմաճարտարապետական հուշարձանները լիարժեք ուսումնասիրված չեն: Եկեղեցիների մի մասը հենց աղետի առաջին վայրկյաններին է հողին հավասարվել:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Համերգի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել. կին հանդիսատեսներից մեկը համերգին գնացել է գործելու շյուղերով և թելերով և ամբողջ համերգի ժամանակ զբաղվել է այդ գործով: Դեպքը տարածել է YouTube-ի օգտագեր Աստղ Մելքոնյանը:
Երեք օր է այս աղջնակի՝ մանկատանը մեծացած 16-ամյա եղբորը, չենք կարողանում բացատրել, որ չի կարելի բռնություն կիրառել երեխայի նկատմամբ:
Մ. Չալիկյանը շեշտեց, որ պետք չէ հաշմանդամություն ասելով միայն հենաշարժողական խնդիրները նկատի առնել և խոսել միայն այն մասին, որ թեքահարթակներ կառուցված չեն, տրանսպորտը մատչելի չէ և այլն. «Մենք պետք է հաշվի առնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մոտ 196 հազար է, որի մեջ ներառվում են տարբեր խմբեր և դրանց լուծման եղանակներ:
Սովորաբար յուրաքանչյուր պետություն խնդիր ունի իր ժողովրդի հետ զրուցելու: Այսինքն՝ ասելու իր ժողովրդին բարոյական այն վարքականոնները, որոնք պետք է տվյալ երկրում ընդունելի լինեն:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Դեկտեմբերի 4-6-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից:
Երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ տեղի ունեցած դանակահարության ընթացքում իրականում ոչ թե մեկ, այլ երկու անչափահաս է դանակահարվել:
Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգմավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ շուտով դադարեցվելու է ավանդական հեռուստահեռարձակումը և հաջորդ տարի հուլիսից անցում է կատարվելու թվային հեռարձակման, որի հետևանքով 14 հեռուստաընկերություններ կփակվեն, հարյուրավոր աշխատողներ կդառնան գործազուրկ ու կբռնեն արտագաղթի ճանապարհը: Նա առաջարկեց հետաձգել վերջնաժամկետը: