Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում:
Պեղումների արդյունքում հաջողվեց միանշանակ ցույց տալ, որ Գրիգորիսի դամբարանը նույնպես ունեցել է արեւելյան մուտք, որը ենթադրվում էր, բայց փաստագրված չէր, շքեղ մուտքով, 2մ լայնության ու 2,5 մ երկարության սալահատակով, որը քրիստոնեական այլ կառույցներում բացակայում է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանում այսօր նշանակված ֆինանսական բուրգի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց` ամբաստանյալի առողջական վատ վիճակի պատճառով: Դատական նիստի սկզբում դատավորն ասաց, որ շտապօգնություն է հրավիրվել, և բժշկի գրության համաձայն՝ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ներարկումներ են արվել. բժիշկը նշել էր, որ ցանկալի է՝ դատական նիստը հետաձգվի, իսկ հիվանդին էլ հանգիստ է անհրաժեշտ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Անդրադառնալով տոնական ծրագրին՝ նա հայտնեց. «Նախատեսվում են տարաբնույթ մարզա-մշակութային միջոցառումեր, այդ թվում՝ դպրոցականների միջև մինի ֆուտբոլի, փոխանցումավազաքի մրցումներ, մշակութային օջախներում՝ համերգներ, կերպարվեստի գործերի ցուցահանդեսներ, իսկ բուհերում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին։
«Այնպես չէր, որ ինչ-որ մի խումբ մարդիկ տարբեր տեղերից տարբեր կարծիքներ են հայտնում: Կար համախմբված, միասնական մոտեցում, առաջարկ և պահանջների ինչ-որ փաստաթուղթ, որոնք բոլորն անտեսվեցին»,- ասում է «Դ!եմ եմ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը:
Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 32-ամյա Էդգար Կարապետյանը Աճառյան փողոցի 1/1 հասցեի դիմաց իր վարած Օպել մակնիշի 34 VN 287 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետյոտն Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակչուհի 65-ամյա Էմմա Կարապետյանին:
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և դատական կարգադրիչների ծառայության և տարածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավար պաշտոնատար անձանց դեմ գործն արդեն դատարանում է:
Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նոր խորհրդական ունի:
Երևանի քաղքապետարանից տեղեկացնում են, որ բոլոր շատրվաններն ու ջրավազանները տարեշրջանի ընթացքում հաստատված ժամանակացույցով ամիսը 4 անգամ լվացվում և մաքրվում են: Քլորացումն արվում է ամեն օր: Ելնելով եղանակային պայմաններից՝ օգոստոս ամսին իրականացվել են նաև լվացման և քլորացման արտահերթ աշխատանքներ:
Վթարի հետևանքով Մերսեդեսի ուղևորներ Երևանի բնակիչներ 27 ամյա Սիրարփի Գրիգորյանն ու 54 ամյա Սուսաննա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ Մշակույթի նախարարությունը դեռ որոշում չի կայացրել, սակայն շուտով այստեղ կտեղադրվեն արդեն հովանոցներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը եւ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիեւի, Դիլգամ Ասկերովի , նաեւ՝ Հասան Հասանովի դիակի հետ:
«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցություններն ենք հղում Ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող զանգվածային կոտորածների կապակցությամբ: Մենք խորապես անհանգստացած ենք Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող անմարդկային բռնությունների և դրանց հետևանքով բազմաթիվ զոհերի առնչությամբ»:
Օգոստոսի 24-ին, ժամը 21.11-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 25-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 4-րդ փողոցի թիվ 11 տանը օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 25-ին, ժամը 05.35-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նորակերտ գյուղի Գ. Լուսավորիչ փողոցի տներից մեկում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.380 և արևելյան երկայնության 45.530:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Օգոստոսի 24-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիասային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են:
Էրեբունի փողոցում volkswagen golf մակնիշի 34 VT 454 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրայերթի է ենթարկել 3 հոգու և դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի գոտուց և բախվել ծառին:
Վթարի հետեւանքով «Դայմլեր Բենց»-ի ուղեւորուհի` 1-ամյա Մեգի Հայկազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց այնուհետեւ երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ տներից մեկի նախամուտքում 3 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել՝ 14.45-ին: Այրվել է փայտյա հատակը (7 քմ), չորս մահճակալ և չորս ներքնակ:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 109 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
«Առողջություն եմ մաղթում բոլորին: Սեպտեմբերի 1-ի նախաշեմին կոչ եմ անում օգնել նաև անապահով ընտանիքների երեխաներին՝ դպրոցին նախապատրաստելու համար: Առաջարկում եմ միանալ Աննա Իսրայելյանին, Արմեն Դուլյանին և Անկախ Հայաստանին»,-գրել է ԿԳ նախարարը։
Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է բուտուլիզմի 4 դեպք` վեց տուժածով, մահ չի արձանագրվել: Այս մասին aroxj.am-ին հայտնեց ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Նրա խոսքով, սննդային թունավորումներից զերծ մնալու համար պետք է կերակուր պատրաստելիս պահպանել հիգիենիկ պայմանները, անհրաժեշտ ջերմաստիճանը, հում և եփած սնունդը պահել առանձին: