«Բավականին հաջող է աշխատում այդ խանութը. ընդամենը մի քանի ամիս է, որ աշխատում է, բայց պատվերներն օրեցօր շատանում են»:
Դպրոցում զգացինք առաջին ցնցումներն ու երեկոյան լսեցինք գույժը՝ Լենինականը, Սպիտակը և այլ քաղաքներ ու գյուղեր հողին են հավասարվել, հիշում եմ, երբ հաջորդող օրերին Գյումրի օգնության շտապած և այնտեղից հետ վերադարձող իմ ընտանիքի անդամներն ու բարեկամները պատմում էին, թե ինչ է կատարվում աղետի գոտում, բոլորս սարսափած էիք:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.19-ին տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բոլոր այն վարորդներին, որոնք անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռային դողերով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:
Համացանցի ողբերգական հետևանքները: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Նրա գլխի համար ժամանակին խոստացվել էր հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենախոշոր գումարը:
Վանաձորի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Տիգրան Գ.-ն ստացել է վնասվածքը անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով, նաև պարզվել է, որ վիճաբանության ժամանակ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով հիվանդանոց է դիմել 1997 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով:
«Դպրոցում էի, անգլերենի դասի էի նստած, շատ պատահական ինչ-որ նոտաներ եկան միտքս, որոնք անընդհատ ուղեղիս մեջ էր, մինչեւ ես դրանք գրեցի թղթի վրա: Սկզբում մտածում էի, որ երգը պետք է լինի անգլերեն, բայց հետո հասկացա, որ լինելով հայ, ես պարտավոր եմ իմ դպրոցի համար երգել հայերեն: Երաժշտությունն ընդհանրապես չի հարցնում, թե երբ գա: Երգի երաժշտությունը գրում եմ ես, իսկ բառերը գրում է Սոնա Զաքյանը: Նա մայրիկիս հետ է աշխատում, այդտեղից է սկսվել մեր ծանոթությունն ու համագործակցությունը»:
ՀՀ քննչական կոմիետի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նորայր Զաքարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.06-ին տեղեկություն է ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 44 ավտոմեքենա. 32 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Սանահին կայարան թաղամասի առաջին շենքի աստիճանների խնդրի լուծումը շենքի բնակիչների համար դարձել է առաջնային պահանջ:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության աշխատակիցները:
Մեկ քառորդ դարից ավել է անցել 1988-ից: Հոգեբանական խնդիրներ են հաղթահարվել, փոքրիշատե կեցության ու օթևանության հարցերն են լուծում ստացել:
Նոյեմբերի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է 84-ամյա Խաչիկ Ն.-ն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 19:40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Ապարանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Իջևանի, Արագածի, Կոտայքի, Աշոցքի, Տավուշի և Նոյեմբերյանի ճանապարհներին՝ մառախուղ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Մ17-ից Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-3-րդ կմ երկարությամբ հատվածում տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում:
Շուրջ 160 կանայք են աշխատում հիմա ընկերությունում. ոմանք նախկին գորգագործներ են, իսկ մեծ մասը մի քանի ամիս առաջ է սկսել իր առաջին քայլերն անել այս ասպարեզում:
Սպանություն՝ գինարբուքից հետո: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Սպիտակն ու Գյումրին հարվածած երկրաշարժից 26 տարի անց հարցումը մնում է հրամայական: Աղետի գոտին վերածվե՞լ է զարգացման գոտու: Իհարկե չի կարելի անտեսել այն ճիգերը, որոնք անցնող քսանամյակում կատարվել են պետական եւ հասարակական մակարդակներում` աղետի գոտին դուրս բերելու իր վիճակից: Բնակարանների շինարարությունից, ճանապարհաշինությունից մինչեւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում, կարելի է ասել, որ շրջանը դիմափոխվել է:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1995 թ. ծնված Տաթևիկ Կ.-ից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում, թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և ուսանողական քարտ:
Շուրջ 10-ը վարորդ դիմել է իրավապահներին՝ բողոքելով գործատուի դեմ, ով տարիներ շարունակ չի վճարել իրենց աշխատավարձերը:
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 7-ին առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 11-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով: Երևանում` Դեկտեմբերի 7-10-ին սպասվում […]
Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.55-ին, Արշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցների հատման խաչմերուկում գտնվող, չգործող գարեջրատան հարակից փայտե տաղավարը չպարզված հանգամանքներում այրվել է, և հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է ժամանակավոր բնակվող ոմն Հովհաննեսի /մոտ 65 տարեկան, մնացած տվյալները պարզվում են/ դին:
Կյանքի 77-րդ տարում դեկտեմբերի լույս 6-ի գիշերը մահացել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցում տվեց կանխարգելիչ և նախականխման միջոցառում ների ընթացքում սերտորեն համագործակցել քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ՝ համատեղ ու ողջ ծավալով իրականացնելու առաջադրված խնդիրները, որպեսզի որևէ հանցարարք ու միջադեպ չխաթարի գեղեցիկ ու լուսավոր տոնը:
Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթղթի վավերացման դեմ հանրային բողոքի գործողությունների ռազմավարությունը քննարկելու նպատակով դեկտեմբերի 1-ին ՀՌԱԱՀ գրասենյակում հավաքված մի շարք հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների եւ անհատ քաղաքացիների ներկայությամբ ազգայնական «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը` ԵՄ դրոշով ակցիային մասնակցելու առաջարկությամբ հանդես գալու համար՝ լրագրող, հասարակական ակտիվիստ Գայանե Առուստամյանի հասցեին նախ սեռական բռնության սպառնալիք և հայհոյանքներ է հնչեցրել, այնուհետև տեղից վեր է կացել և հարձակվել նրա վրա:
Պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ն. Ա-ն փորձել է օդապարիկով ցատկել է կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ:
«Նորակառույց բարձրահարկ այդ էլիտար շենքերը, այո՛, աղավաղում են մեր քաղաքի դիմագիծը: Մենք չկարողացանք այդ նոր գործարարների, նոր փողատերերի ախորժակը զսպել: Մենք կարող էինք դա անել, բայց այնպես անել, որ քաղաքը շահեր, այսինքն՝ ճիշտ ձևով արվեր: Ինչ վերաբերում է կառուցվող այն հսկայական առանձնատներին, «դղյակներին», որոնք քաղաքի բոլոր կողմերից ու հատկապես կենտրոնից երևում են, ապա ով ուզում էր լիներ, ոչ ոքին էլ չէր կարելի թույլ տալ նման շենքեր կառուցելու»: