Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 7-ին նույն քաղաքի բնակիչ Արծրուն Իսրայելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
«Մարզերում դեպքեր կան, որ նախաքրիստոնեական հուշարձանի մոտ հանք է շահագործվում: Նման բաները պարզապես անթույլատրելի են»,- ասում է պատմաբան, հայագետ ու նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Երևանի սրտում` Հյուսիսային պողոտայում, բացված Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառով մեկնարկեցին քաղաքային տոնակատորությունները: Հեքիաթային տնակներով, տոնածառներով, ձմեռ պապիկներով և ամանորյա բազմապիսի հուշանվերներով լեցուն տոնավաճառը մինչև տոների ավարտը հնարավորություն կտա քաղաքացիներին ձեռք բերել նվերներ և մասնակիցը դառնալ տոնական խրախճանքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էր ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանը:
Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցի կապակցությամբ` դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ազատամարտիկը վարկերի պատճառով տունը վաճառելուց հետո ստիպված է այժմ Ուրիշի հարկի տակ ապրել ու կոմունալ հարկերի հետ մեկտեղ` վճարել նաև բնակարանի վարձը:
Նախնական տեղեկություններով նա գիշերը իր բնակարանում վիճաբանել է իր ծանոթ 33-ամյա Կարեն Ա.-ի հետ, որին հաջորդել է ծեծը:
Երեկ` դեկտեմբերի 6-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի սկզբնամասում ավտոմեքենաները բախվել են իրար, որոնցից մեկը կողաշրջվել է, եւ երթեւեկությունը կաթվածահար է եղել:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Բավականին հաջող է աշխատում այդ խանութը. ընդամենը մի քանի ամիս է, որ աշխատում է, բայց պատվերներն օրեցօր շատանում են»:
Դպրոցում զգացինք առաջին ցնցումներն ու երեկոյան լսեցինք գույժը՝ Լենինականը, Սպիտակը և այլ քաղաքներ ու գյուղեր հողին են հավասարվել, հիշում եմ, երբ հաջորդող օրերին Գյումրի օգնության շտապած և այնտեղից հետ վերադարձող իմ ընտանիքի անդամներն ու բարեկամները պատմում էին, թե ինչ է կատարվում աղետի գոտում, բոլորս սարսափած էիք:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.19-ին տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բոլոր այն վարորդներին, որոնք անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռային դողերով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:
Համացանցի ողբերգական հետևանքները: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Նրա գլխի համար ժամանակին խոստացվել էր հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենախոշոր գումարը:
Վանաձորի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Տիգրան Գ.-ն ստացել է վնասվածքը անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով, նաև պարզվել է, որ վիճաբանության ժամանակ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով հիվանդանոց է դիմել 1997 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով:
«Դպրոցում էի, անգլերենի դասի էի նստած, շատ պատահական ինչ-որ նոտաներ եկան միտքս, որոնք անընդհատ ուղեղիս մեջ էր, մինչեւ ես դրանք գրեցի թղթի վրա: Սկզբում մտածում էի, որ երգը պետք է լինի անգլերեն, բայց հետո հասկացա, որ լինելով հայ, ես պարտավոր եմ իմ դպրոցի համար երգել հայերեն: Երաժշտությունն ընդհանրապես չի հարցնում, թե երբ գա: Երգի երաժշտությունը գրում եմ ես, իսկ բառերը գրում է Սոնա Զաքյանը: Նա մայրիկիս հետ է աշխատում, այդտեղից է սկսվել մեր ծանոթությունն ու համագործակցությունը»:
ՀՀ քննչական կոմիետի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նորայր Զաքարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.06-ին տեղեկություն է ստացվել որ Սյունիքի մարզի Շիշկերտ համայնքի մոտակայքում ակտիվացել է սողանք:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 44 ավտոմեքենա. 32 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Սանահին կայարան թաղամասի առաջին շենքի աստիճանների խնդրի լուծումը շենքի բնակիչների համար դարձել է առաջնային պահանջ:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության աշխատակիցները:
Մեկ քառորդ դարից ավել է անցել 1988-ից: Հոգեբանական խնդիրներ են հաղթահարվել, փոքրիշատե կեցության ու օթևանության հարցերն են լուծում ստացել:
Նոյեմբերի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է 84-ամյա Խաչիկ Ն.-ն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 19:40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Ապարանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Իջևանի, Արագածի, Կոտայքի, Աշոցքի, Տավուշի և Նոյեմբերյանի ճանապարհներին՝ մառախուղ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Մ17-ից Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-3-րդ կմ երկարությամբ հատվածում տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում:
Շուրջ 160 կանայք են աշխատում հիմա ընկերությունում. ոմանք նախկին գորգագործներ են, իսկ մեծ մասը մի քանի ամիս առաջ է սկսել իր առաջին քայլերն անել այս ասպարեզում:
Սպանություն՝ գինարբուքից հետո: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Սպիտակն ու Գյումրին հարվածած երկրաշարժից 26 տարի անց հարցումը մնում է հրամայական: Աղետի գոտին վերածվե՞լ է զարգացման գոտու: Իհարկե չի կարելի անտեսել այն ճիգերը, որոնք անցնող քսանամյակում կատարվել են պետական եւ հասարակական մակարդակներում` աղետի գոտին դուրս բերելու իր վիճակից: Բնակարանների շինարարությունից, ճանապարհաշինությունից մինչեւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում, կարելի է ասել, որ շրջանը դիմափոխվել է:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1995 թ. ծնված Տաթևիկ Կ.-ից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում, թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և ուսանողական քարտ: