
Խորթ տատիկին ու վերջինիս դստերը ծեծելու գործի վարույթը կարճվել է՝ հաշտության հիմքով. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Խորթ տատիկի և վերջինս դստեր հետ վիճաբանելու և նրանց ծեծի ենթարկելու գործի վարույթը կարճվել է և 31-ամա Ալեքսանդրայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողների հետ հաշտվելու հիմքով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ընտանիքում վիճաբանությունը ծագել էր կենցաղային հարցերի շուրջ, Ալեքսանդրան իրենց բնակարանում լոգարանի դուռը ուժգին փակելու շուրջ վիճաբանել է նույն տան բնակիչներ իր խորթ տատիկի և վերջինիս դստեր հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս դիտավորյալ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ալեքսանդրային մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: