Բաժիններ՝

Վթար՝ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին

Օգոստոսի 13-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 179 LO 05 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1975թ. ծնված Ա. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ա. Մ.-ն տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ. որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս