
Ոստիկանությունը՝ Երասխում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին

Օգոստոսի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ճանապարհի 66 կմ-ին` Երասխ գյուղի հատվածում, «ՄԱԿ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդը պոկվելով` հավածել է «Մերսեդես Բենց 350», «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Յարիս», «Մերսեդես Բենց 4141», «ԴԱՖ» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը` 1973 թ. ծնված Վահրամ Արզումանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը, «Նիսան Տիանա»-ի վարորդը, 4 ուղևորները և «Տոյոտա Յարիս»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: