2015թ. հունվարի 1-ից Facebook-ը օգտատերերի անձնական տվյալների նոր քաղաքականություն է կիրառելու, որը թույլ է տալու փոխանցել դրանք երրորդ անձանց առանց օգտատերին հարցնելու: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ֆեյսբուքը պարզապես ի մի է բերում այն, ինչն արդեն գոյություն ունի, այսինքն՝ մեր տվյալների օգտագործումը:
Դեկտեմբերի 6-7-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
Համաձայն վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունն ընդհանուր նորագոյացությունների մեջ կազմել է 21%, իսկ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը 2001-2012 թվականներին անընդհատ աճել է` 47.1%-ից հասնելով մինչև` 64.3%-ի: Սա, իհարկե, ցավալի է:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ կատարված ծառայողական քննության նյութերը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում 40 օրական Նարինե Խաչատրյանի մահվան փաստով Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հերթական դեպքն է գրանցվել երեկ, Արարատի մարզում: Տանը վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը նոր կնոջ հետ միասին ծեծել է նախկին կնոջը՝ 38-ամյա Արփինեին՝ ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով նրան:
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տիկնոջ վրա հարձակվել են ՀՀ քաղաքացիներ Վ.Սեկոյանը և Ն.Մարությանը։
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում այրվում է տնակ:
«Արթուրի մահը շատ ցավոտ էր… երբ կարդում էի այդ մասին, չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում: Արթուրը շատ հավասարակշռված, խելացի, գիտելիքներով հարուստ, միաժամանակ կատակասեր տղա էր, շատ շփվող էր, բարի, միշտ ժպտերես»,- պատմում է ընկերներից մեկը:
Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաներից այս պահին շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 4 երեխա (2-ը` Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում, 2-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդնոցում։
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի դատաքննությունն ավարտվեց: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտարարեց, որ դատարանն անցում է դատական վիճաբանությունների փուլին:
Տեղի է ունեցել «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են հետագա անելիքներին, կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումները:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի ջութակահար, երաժիշտ մանկավարժ և հրատարակիչ Հենրիկ Սմբատյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անօթևանների կենտրոնի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Շատ խելոք, սովորող երեխա էր, հրաշալի ընտանիք ուներ, ծնողները շատ կրթված են, մշտական աշխատանք ունեն, եղբայրն էլ է մեզ մոտ սովորել: Արթուրից մեծ էր տարիքով»:
Ոստիկանությունը բացահայտել է վերջին շրջանում Գյումրի քաղաքում կատարված մի շարք ավազակային հարձակումներ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի, «Շամպայն գինիների» գործարանի, «Էլնոր» ՍՊԸ-ի, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի, Քանաքեռի 13-րդ փողոցի ջրամատակարարումը:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ տուժել են նաև այլ քաղաքացիներ:
Փոքրիկ Ռոբերտն ընդամենը 4 ամսական է, սակայն նրա համար սննդի միակ աղբյուր հանդիսացող կաթը գնելու հնարավորություն նրա ծնողները չունեն: Արդեն երկու ամիս է` նա ինքնակամ հրաժարվել է մայրական կաթից:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը, բազմաթիվ մարդիկ ֆինանսական մեծ աջակցություն են ցուցաբերել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վճռաբեկ դատարան է բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա և «Հունդաի» մակնիշի թիվ 44 երթուղու ավտոբուսը: Ավտոբուսի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արարատ Կիրակոսյանը 1993 թվականից սկսած մարտական գործողությունների մասնակից է եղել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերում: Նա Աքորու ջոկատի այն երիտասարդներից էր, ովքեր օրհասական պահին, առանց երկմտելու, մեկնեցին՝ պաշտպանելու հայրենիքը:
Դեկտեմբերի 4-ին ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:
ՀՀ արդարադատության խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում: