Բժիշկների ցուցումով երեխային վիրահատություն է նշանակվել Գերմանիայում: Վիրահատության օրն արդեն պարզ է, իսկ անհրաժեշտ գումարի միայն կեսն է հավաքվել: Հայկիկն ու ես բոլոր բարի ու սրտակից մարդկանց աջակցությունն ենք ակնկալում այս ճակատագրական վիրահատության 30000 Եվրոն հավաքելու համար: Սպասելու ժամանակ չկա:
Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժիշկ Ռաֆայել Միքաելյանն ասում է, որ դեկտեմբերի 4-ին, քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին գրություն են ուղարկել, որպեսզի Ա.Հակոբյանին թույլատրվի 2 ժամով տանել կատե հետազոտման, որը պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցում, սակայն, մինչ այժմ ՔԿ վարչության պետը թույլտվություն չի տվել:
Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:
«Դեկտեմբերի 7-9 այս հյուրանոցում իրականացնում էինք սեմինար: Ամսի 7-ի երեկոյան մեր գործընկերոջ 4 տարեկան երեխայի ջերմությունը միանգամից բարձրացավ ու մարմինը ցանով պատվեց: Որոշվեց երեխային անմիջապես տեղափոխել Երեւան: Հյուրանոցի աշխատակցին խնդրեցինք թույլ տալ ծնողի մեքենան մոտեցնել հյուրանոցի դռանը, որովհետեւ այս ցրտին ջերմող երեխային վտանգավոր կլինի բավականին հեռու կանգնած մեքենային հասցնելը:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի վերջնամասում՝ նորակառույց եկեղեցուն հարակից պուրակում (փոսի մեջ), հայտնաբերվել է անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
2014թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներին և տոնակատարությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը:
Սկսվող շաբաթվա առաջին օրը երևանցիներին մատուցեց հերթական տհաճ անակնկալը. մայրաքաղաքի խանութներում մեկ գիշերվա ընթացքում թանկացել է հացն ու հացամթերքը` 1 կգ-ը` 10 դրամով:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին այրվում է «ՎԱԶ – 2106» մակնիշի ավտոմեքենա:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա քաղաքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում «Սոֆիա» տաքսի ծառայության մոտ ավտովթար է տեղի ունեցել:
«Կապ չունի, թե որ բնագավառից ես: Հավատքն ամեն գործում, ամեն վայրկյան կարող է քեզ օգնել: Ինձ մոտ գոնե այդպես է: Հաճախ պատահում է, որ տրամադրության անկման կամ ուրախ ժամանակ մտքում խաչակնքվում եմ, Աստծուն շնորհակալություն հայտնում»,- ասում է Միհրան Ծառուկյանը:
Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Էլոյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս, իր վարած Opel մակնիշի 33 ՕP 028 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել:
Դեկտեմբերի 11-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Լինում են պահեր, երբ պետք է համարձակվես, հանդգնես, իրավիճակի թելադրողը լինես: Երբեք անտարբեր մի եղեք, հաջողությունը ծնվում է միասնությունից, սիրուց: Կյանքը հիասքանչ է, ապրեք ամեն օրը բարի ու օրինակելի գործեր կատարելով:
ՀՀ Սյունիքի մարզի Մ17 միջպետական ճանապարհից դեպի Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին`ժամը 17:00-ի սահմաններում, տեղի էր ունեցել փլուզում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
56 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը:
Aravot.am-ի տեղեկություններով ՀԱՕԿ-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ տղա թոռնիկ է ունեցել:
Ցրտերը վաղուց ընկել են, իսկ Գյումրու համայնքային ենթակայության տակ գտնվող թանգարաններում ջեռուցումը մասամբ է իրականացվում: Տրամադրված միջոցները սուղ են, թանգարանային ցուցանմուշների պահպանման համար էլ անհարժեշտ է բավարար ջերմաստիճան ապահովել:
Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 7-ին նույն քաղաքի բնակիչ Արծրուն Իսրայելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
«Մարզերում դեպքեր կան, որ նախաքրիստոնեական հուշարձանի մոտ հանք է շահագործվում: Նման բաները պարզապես անթույլատրելի են»,- ասում է պատմաբան, հայագետ ու նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Երևանի սրտում` Հյուսիսային պողոտայում, բացված Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառով մեկնարկեցին քաղաքային տոնակատորությունները: Հեքիաթային տնակներով, տոնածառներով, ձմեռ պապիկներով և ամանորյա բազմապիսի հուշանվերներով լեցուն տոնավաճառը մինչև տոների ավարտը հնարավորություն կտա քաղաքացիներին ձեռք բերել նվերներ և մասնակիցը դառնալ տոնական խրախճանքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էր ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանը:
Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցի կապակցությամբ` դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ազատամարտիկը վարկերի պատճառով տունը վաճառելուց հետո ստիպված է այժմ Ուրիշի հարկի տակ ապրել ու կոմունալ հարկերի հետ մեկտեղ` վճարել նաև բնակարանի վարձը:
Նախնական տեղեկություններով նա գիշերը իր բնակարանում վիճաբանել է իր ծանոթ 33-ամյա Կարեն Ա.-ի հետ, որին հաջորդել է ծեծը:
Երեկ` դեկտեմբերի 6-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի սկզբնամասում ավտոմեքենաները բախվել են իրար, որոնցից մեկը կողաշրջվել է, եւ երթեւեկությունը կաթվածահար է եղել:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: