Բաժիններ՝

Երասխում վթարից մահացած Վահրամ Արզումանյանը «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանի հայրն էր. news.am

Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Վահրամ Արզումանյանը Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի հայրն է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց երգչի պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը:

Նա հայտնեց, որ Վլադիմիրի հայրը պապիկի հետ վթարի են ենթարկվել Երեւան գալու ճանապարհին:

«Վլադիմիրի հայրը երաժիշտ էր, աշխատում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: 42 տարեկան էր, երկու երեխա ուներ՝ Վովան եւ աղջիկը»,- ասաց Գայանե Մաշուրյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս