Նոր մանրամասներ Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքից տուժածների առողջական վիճակի մասին

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում գտնվող 7 վիրավորի առողջական վիճակը կայուն վերահսկելի է:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Նշենք, որ տուժածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31