
«Ցերեկվա շոգ ժամերին կարելի է ոչինչ չուտել, հեղուկ ընդունել». Արա Ասոյան

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գնահատմամբ՝ հանրապետությունում թունավորումների հարցում վիճակը լարված չէ, ինչպես ներկայացվում է: Նա վիճակը գնահատում է սովորական:
«Ցերեկվա շոգ ժամերին կարելի է ոչինչ չուտել, հեղուկ ընդունել: Պետք է առավոտյան նախաճաշել, իսկ երեկոյան՝ էլ ընթրել»,- ասաց նա:
«Շոգ է, պետք է հասկանալ, որ շոգի ժամանակ սնունդը շուտ է փչանում»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց նա՝ հորդորելով օրեկան խմել 1-1,5 լիտր ջուր: Միաժամանակ նա նշեց, որ ավելի շատ ջուր խմելու դեպքում օրգանիզմը ծանրաբեռնվում է: