Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն լուծարելու որոշում:
Անցնող գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում կրակոցներ եղել են, բայց վիճակը նորմալ է:
Աղբահանության լիբանանյան նոր ընկերության հիմնումից հետո մեկ ամիս առաջ լուծարվել է «Կենտրոն մաքրություն» ընկերությունը, որի արդյունքում 300-ից ավելի աշխատողներ հայտնվել են փողոցում:
Ամանորի նախաշեմին Ադրբեջանն ակտիվացնում է իր ապակառուցողական քաղաքականությունը, այսպես ասած, յուրովի «շնորհավորելով» մեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Խաչիկ Գ.-ին:
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողությունների և բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի քննչական վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Նոյ թաղամասի 10/1 տան բնակիչ, 30-ամյա Գեորգի Շահինյանը:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհին` Վերին Բազմաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 26-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հարցազրույց Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանի հետ
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2107 մակնիշի 34 CP 112 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում՝ 3-րդ մաս կոչվող թաղամասում, վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ միջին տարիքի մի տղամարդու:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը շատ արագ փորձել է հրաժարվել ասուլիսում ավելի վաղ իր արած հայտարարություններից: Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ը, նա ասել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե […]
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 34 PR 137 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Խաչատրյանը Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 23.00-ին, Երևանի Խանջյան փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում, սեղանի վրայից, գողացել են 1983 թ. ծնված Գարիկ Ս.-ի 2 հեռախոսները` պատճառելով 250.000 դրամի վնաս:
ԼՂՀ ազգային ժողովի նիստում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեց 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ սեփական եկամուտների մասով 82 մլրդ 318 մլն 569.3 հազար դրամ, ծախսերի մասով՝ 87.2 մլրդ դրամ։ Դեֆիցիտը կկազմի 4 մլրդ 881 մլն 306 հազար դրամ։
Տաքսու վարորդի գիշերային արկածախնդրությունը կասեցվեց:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի արոտավայրերից մեկում ական է հայտնաբերվել:
Հայտնաբերված հետախուզվողի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 3 անձ։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի 18/Գ շենքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սերգեյ Ս-ին:
ԼՂՀ Վերահսկիչ պալատն ավել ֆինանսավորված գումարներ է հայտնաբերել Առողջապահության նախարարությանը 2013 թվականին հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքում:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է 63-ամյա տղամարդ։
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը վերաքննիչ դատարանում նշանակվել է դեկտեմբերի 27-ին: Քրեական գործը վերաքննիչ դատարանում կքննեն դատավորներ Արշակ Խաչատրյանը, Արմեն Դանիելյանը, Սևակ Համբարձումյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 17-ին, Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով այսօր ցուցմունք տվեցին տուժողները:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին տեսակցության գնացած փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների դեպքի կապակցությամբ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով /արևելյան և հյուսիսարևելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:
Աբովյան փողոցում` «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտակայքում, սիրիահայ երիտասարդի են ծեծի ենթարկել, ինչի հետևանքով նա դեմքի և գլխի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:
Աշոտ Մելքոնյանն անցնող տարվա մեջ տարբեր առիթներով փորձել է հանդարտեցնել իրավիճակը, ինչպես այսօր մեզ հետ զրույցում ասաց, նույնիսկ 10 օր առաջ այցելել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 17.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արամ Ն.-ն:
Տուժող Մնացական Սուքիասյանը պատմեց, որ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին գնացել է Վերնիսաժ, որտեղ առքուվաճառքով է զբաղվել: