
Տավուշի մարզում հայտնաբերվել է ական

Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի արոտավայրերից մեկում ական է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ Կիրանց գյուղից 6 կմ հեռավորության վրա` անտառային հատվածում, հայտնաբերվել է 100մմ արկ:
Հաղորդվել է, որ ս.թ. դեկտեմբերի 26-ի առավոտյան սակրավորական խումբը կվնասազերծի արկը:
Տեղում ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են հերթապահություն: