Հայտնաբերվել է «գոլդ» համարանիշներով Mercedes-ի վարորդը, ով կասկածվում է Երևանում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ (տեսանյութ). shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողությունների և բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի քննչական վարչություն է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Նոյ թաղամասի 10/1 տան բնակիչ, 30-ամյա Գեորգի Շահինյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ օրեր առաջ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց իր վարած Mercedes Benz T 500 L մակնիշի 20 PN 020 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում, թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ դեպքի վայրում թողնելով, հեռացել է: Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ Գ. Շահինյանը ձերբակալվել է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: