Բաժիններ՝

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը՝ դեկտեմբերի 27-ին

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը  վերաքննիչ դատարանում նշանակվել է դեկտեմբերի 27-ին: Քրեական գործը վերաքննիչ դատարանում կքննեն դատավորներ Արշակ Խաչատրյանը, Արմեն Դանիելյանը, Սևակ Համբարձումյանը:

Այս գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռը հրապարակել էր հոկտեմբերի 17-ին՝ 14 ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչելով խուլիգանության մեջ. ամբաստանյալներից Վահե Մկրտչյանը մեղավոր էր ճանաչվել նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրելու մեղադրանքով, Հայկ Հարությունյանը՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ: Ամբաստանյալները դատապարտվել են 1-7 տարվա ազատազրկման. Միսակ Առաքելյանի նկատամամբ տուգանք էր նշանակվել, իսկ անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031