Ոստիկանությունը 5 միլիոն 766 հազար դրամի համազգեստ է պատվիրել ավելի քան մեկ տարի առաջ լուծարված ընկերությանը. «ՀԺ»

«ՀՀ ոստիկանությունը 5 միլիոն 766 հազար դրամի չափով համազգեստ է պատվիրել մի ընկերության, որը ավելի քան մեկ տարի առաջ լուծարվել է: էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը պայմանագիր է կնքել ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ «Կոնտինենտ-տեքս» փակ բաժնետիրական ընկերության հետ:

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն լուծարելու որոշում:

ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. որ վերոնշյալ պայմանագրով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը «Կոնտինենտտեքս»-ին պատվիրել է արդեն կարված համազգեստ: «Քանի որ պետական պահպանության վարչությունը դեռ նոր համազգեստ չի կրում, և «Կոնտինենտտեքս»-ն էլ ուներ ՊՊՎ–ի նախկինում կարված համազգեստ, որը բացի ոստիկանությունից. որևէ այլ կառույց չի կրում, ոստիկանությունը գնել է այդ համազգեստը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031