Բաժիններ՝

Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունու Գ. Նժդեհի փողոցում, վիճաբանության ժամանակ, նրան սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել ոմն Գարիկ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գարիկը 1991 թ. ծնված Գարիկ Կ.-ն է, որը հիշալ օրը, վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով հարվածել էր Գևորգ Ս.-ին:
Դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031