Ով է այն պաշտոնյան, ով ըստ Հայկ Դեմոյանի` աշխատում է Թուրքիայի հատուկ ծառայությունների համար (ձայնագրությունը լսեք 36-րդ րոպեից). Aravot.am
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը շատ արագ փորձել է հրաժարվել ասուլիսում ավելի վաղ իր արած հայտարարություններից: Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ը, նա ասել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը:
Հակ Դեմոյանը կոչ-հորդոր է հղել սփյուռքահայերին եւ ՀՀ քաղաքացիներին, որոնք կփորձեն Թուրքիայի կամ այլ տարածքում Ցեղասպանության մասին միջոցառումներ, ծրագրեր իրականացնել. «Համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում»: Նա հայտարարեց, որ ցավոք, խոսքը միայն Սփյուռքի մասին չէ. «Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»: Հայկ Դեմոյանն ասաց. «Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»: Ըստ Հայկ Դեմոյանի, մարդիկ չեն գիտակցում, որ ազգային անվտանգության խնդիր է: Լրագրողների հարցին, որ Դուք հիմա ստիպված եք ասել այդ պաշտոնյայի անունը, որը Թուրքիայի հատուկ ծառայությունների համար է աշխատում՝ Հայկ Դեմոյանն անուն տվեց. «Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, որ փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իմ ատենախոսությունը: Ատենախոսության պաշտպանությունը ստացավ ձայների մեծամասնությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք սկզբնաղբյուր կայքում
Ձայնագրությունը և լուսանկարը՝ Aravot.am-ի