
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 34 PR 137 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Խաչատրյանը Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը միջին տարիքի տղամարդ էր՝ տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները անզոր են եղել օգնություն ցուցաբերել, քանի որ վրաերթի ենթարկվածն արդեն մահացել էր: Դեպքի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Нива-ի վարորդը: Երևանի քննչական վարչությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: