Բաժիններ՝

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ Երևանում. 2 տասնյակից ավելի «Գազելներ» փորձում են «գրոհել» Երևանի քաղաքապետարանը. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքային տրանսպորտի մի քանի գծի վարորդներ հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցուն հարակից տարածքում և հայտարարում են գործադուլ՝ պատճառաբանելով օրերս գազի թանկացման համար: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները բարձրաձայնում էին՝ ասելով.

«Գազը թանկացրել են ու չգիտենք՝ ինչ անենք: Պահանջում ենք, որպեսզի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այս հարցին լուծում տան և երթուղային տաքսիները չընկնեն գազի թանկացման «դոզայի տակ»: Եթե ուզում են մտածեն ժողովրդի մասին, ապա թող էս հարցը լուծեն, քանի որ գազի թանկացման հետևանքով առաջինը տուժում է սոցիալապես անահապով խավը: Մեր հաշվին գծատերերը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության չինովնիկներն իրենց վզներն են հաստացնում: Թող հիմա մի քիչ քիչ ուտեն ու մարշուտկեքի գազը չթանկացնեն: Եթե հարցը չկարգավորվի, բոլոր վարորդներով գնալու ենք Երևանի քաղաքապետարան, Գազելները թողնենք քաղաքապետարանի առաջ ընտանիքներով նաֆարով գնալու ենք կառավարության դեմը նստացույց անենք: Վարորդ կա, որ 8 շունչ է պահում, վարորդ կա, որ 3 շունչ է պահում, որից 2-ը հաշմանդամ են: Մեզ պետք չի գազի թանկացման անվան տակ թանկացնեն ուղեվարձը, էդ դեպքում էլ ենք նույն կերպ վարվելու, քանի որ էլի տուժում ենք մենք ու հասարակ ժողովուրդը»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս