«Ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչ դաժան մարդ պետք է լինի, որ երեխայի վրա զենք բարձրացնի: Բոլորովին աննորմալ երևույթ է: Մեր իշխանությունները տեղյակ են գործից: Իմ տեղեկություններով` այսօր պետք է ժամաներ Պաշտպանության նախարարության հանձնաժողովը գործի մանրամասները քննելու համար»:
Լարված իրավիճակը ավելի է թեժանում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց։ Ցուցարարները փորձում են ուժով մոտենալ դեսպանատան շենքին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Ցուցարարներից ոմանց, այդ թվում նաև կինոռեժիսր Տիգրան Խզմալյանին՝ ոստիկանները բերման են ենթարկել։ Նշենք նաև, որ ցուցարներից ոմանց ինքնազգանցողությունը վատացել է այդ բախումների հետևանքով։
Ոստիկանները բացատրեցին, որ չի կարելի կանգնել այդտեղ։ Սակայն Վարդգես Գասպարին որևէ կերպ չարձագանքեց նրանց զգուշացումներին։ Երբ նրան ուզում էին ուժով մայթ դուրս բերել՝ նա հանկարծակի պառկեց գետնին։ Ոստիկանները նրա ոտքերից և ձեռքերից բռնած տեղափոխեցին դիմացի մայթեզր։ Այժմ նա պառկած է մայթին փոքրիկի լուսանկարը ձեռքին։
Այժմ թեժ իրավիճակ է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիի ողբերգական դեպքի կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների և ոստիկանների միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում։
Բողոքի ակցիայի ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ ՌԴ դեսպանատանը։ Ակցիայի ընթացքում լարված իրավիճակի պատճառով վատացել են մի շարք քաղաքացիների և լրագրողների ինքնազգացողությունը։
«Կամ՝ տեղի է ունեցել սարսափելին, որի մասշտաբների մասին մենք էլ չենք պատկերացնում, նկատի ունեմ ոճիրի բնույթը, միգուցե դա իսկապես շատ առանձնահատուկ օպերացիա է, դիվերսիա է, որի թիրախը կարող է լինել հայ-ռուսական հարաբերությունները, որի թիրախը կարող է լինել ռուսական ռազմաբազան և այլն: Կամ՝ իսկապես, մի շատ աշխարհաքաղաքական նշանակության մի բան է տեղի ունեցել, որ իրենք այդպես գլխապատառ եկել են և փորձում են հասկանալ»,- ասում է նա:
«Այսուհետ շատ ուշադիր ենք լինելու սահմանամերձ՝ սահմանապահ համայնքների բնակիչների հգսերին»,- ասաց վարչապետը:
Հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը:
Հանգչեք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք: Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել եւ աջակցել փոքրիկ հրեշտակ Սերյոժա Ավետիսյանին: Մեր քաղաքը՝ Գյումրին, շատ ծանր պահեր է ունեցել:
«Մի քանի ցուցիչային, ինդիակատոր գործողություններ կան, որոնք մեզ ապացուցում են, որ դոմինանատը մնում է ռուսական կողմը՝ մեղադրանք ներկայացնելուց հետո կալանաքի որոշում, և այդ մարդու գտնվելու տեղը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ խոսելով Գյումրիում օրերս կատարված ողբերգական դեպքի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործի դատավարության մասին:
Այս պահին Գյումրիի գերեզմանատանը տեղի է ունենում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորության արարողության: Գերեզմանատունը բազմամարդ է, այնտեղ են են նաև մեծ թվով շտապօգնության բուժաշխատողներ, որոնք մահվան թափորի մեջ շրջելով արագ բուժօգնություն են ցուցաբերում մարդկանց:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջպետական պայմանագրով և այսօրվա մեր օրենսդրությամբ՝ սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ մենք ակնկալում ենք, ինչպես երեկ խոստացավ ՀՀ գլխավոր դատախազը, որ քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենա ՀՀ-ում և այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Հակառակորդը երեկ՝ հունվարի 14-ին, կրակել է Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել են 4 տների տանիքներ, պատեր:
Քննիչն այժմ «Գյումրու տուն ինտերնատում» է, ուսումնասիրում է այն սենյակը, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել ու երկու կին է մահացել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրու տուն ինտերնատի» տնօրեն Ներսես Մարգարյանը: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 06:00-ի սահմաններում: Նա տեղեկացրեց նաև, որ Հ. Ա.-ն տուն ինտերնատ է տեղափոխվել երկրաշարժից հետո, իսկ Ա. Օ.-ն՝ 2012թ.:
Հունվարի 15-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրու տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են տուն ինտերնատի 2 բնակիչ:
Սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորությունը. Ուղիղ միացում Գյումրիի գերեզմանատնից
«Մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահ համակարգին, մեղադրանք է ներկայացրել ռուսական կողմը: Մերոնք պետք է ներկայացնեն, կալանքի որոշումը մերոնք պետք է կայացնեն, մեր կալանատանը պետք է պահվի, դատաքննությունը մերոնք պետք է իրականացնեն՝ որպես դոմինանատ, գլխավոր որոշում կայացնող, ռուսներն էլ թող օգտակար լինեն՝ ինչպես կկարողանան: Պետք է դատվի ՀՀ-ի դատարանում և պատիժը պետք է կրի Հայաստանում: Սրանք մի ամբողջ պահանջի բաղադրիչներն են, որոնք ներկայացվել է երեկ, քննարկվել է այդ հանրաահավքի ժամանակ, որևէ մեկը չի առաջարկել, հանրության մեջից տարբեր մտքեր են եղել»:
Շ.Քոչարյանը նշեց, որ դրանց համաձայն՝ եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել տեղակայման տարածքից դուրս, ապա դա հայկական իրավասության տակ է
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցուց քիչ առաջ դուրս բերվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամների դիակները, որոնք հունվարի 12-ին սպանվել էին:
Ինչ-որ մարդիկ են հայտնվել, որ մեր ընդհանուր դարդն ու ցավը թողած, փորձում են խեղաթյուրել իմ երեկ արված որոշ տեսակետներ: Որոշ զլմներ էլ չեն խորշում այդ անբարո և անիմաստ տրյուկից:
Ավետիսյանների աճյունները դուրս են բերվում Սուրբ Նշան եկեղեցուց:
ՌԴ սահմանապահները խախտել են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածը, ինչը և հանգեցրել է հանձնման հետ կապված բոլոր խնդիրներին:
«Մենք ցնցված ենք կատարվածից, սգում ենք հայ ժողովրդի հետ միասին և կիսում ձեր ցավը: Նման հանցագործություն կատարած անձը չունի ազգային պատկանելություն: Հայտարարում և վստահեցնում եմ բոլորիդ, որ նա ստանալու է ամենախիստ պատիժը: Ներկա պահին հայ և ռուս իրավապահներն իրականացնում են անմարդկային այս գործի քննության օբյեկտիվ և համակողմանի քննությունը»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդհատել է պաշտոնական այցը ԱՄՆ-ի Գլենդել քաղաք և վերադառնում է Գյումրի:
«Կարևորը Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության առաջ կանգնելու փաստն է, այդ թվում՝ և մեր, և միջազգային իրավունքի տեսակետից: Դրա համար մենք խոսում ենք արդարադատության առաջ կանգնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում մեղավոր անձի՝ արդարադատության առաջ կանգնելու փաստի մասին»:
Դատողություններին ոչ ոք դեմ չէ, բայց գոնե մի քիչ առնչություն ունենային իրավապահ գործունեության հետ, գոնե ոլորտի նախկին մասնագետներ լինեին, կամ էլ մասնագիտական գրականությանը հղում անող սկսնակներ /չնայած՝ օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող գրականությունը կարծես այնքան էլ մատչելի չէ…/: Ո՛չ. այս մարդիկ, որ ոչ այս են, ոչ այն, նույնիսկ դատողություն չեն անում, պարզապես դատում ու դատավճիռ են կայացնում…
Ըստ նախարարի՝ երեխան գտնվել է բազմագործոն երկարատև շոկային վիճակում, նրա սիրտ-թոք-լյարդային անբավարարությունը շտկվել է:
Ցուցմունքի և որևէ այլ ապացույցի հավաստիությունը կամ արժանահավատությունը գնահատվում է այլ ապացույցների համակցության արդյունքում:
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր վերջին հրաժեշտն են տալիս հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընատնիքին:
Ծրագիրն իրականացվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015 թվականի ծրագրի շրջանակներում, որն այսօր հաստատվեց կառավարության նիստում: