Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանի որդու ազատման հարցը քննչական կոմիտեին չի վերաբերում. Աղվան Հովսեփյան. news.am

news.am-ը գրում է. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ազատման հարցը քննչական կոմիտեին չի վերաբերում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։

Հարցին, թե ինչպես եղավ, որ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը հանվեց, իսկ քրգործը նրա մասով կարճվեց, Աղվան Հովսեփյանը պատասխանել է. «Այդ հարցը քննչական կոմիտեին չի վերաբերում։ Քննությունից հետո ամեն ինչ պարզ կլինի, բոլոր հարցականների պատասխանը կտրվի»։

Ինպես ավելի վաղ հայտնել էր Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, «Սդղի գյոլի» գործով առերես հարցաքննության ժամանակ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ինչից հետո ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին:

Նրա փոխանցմամբ՝ գործը հսկող դատախազը կուսումնասիրի և իր վերաբերմունքը կցուցաբերի այդ հարցի կապակցությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս