Այսօր առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում կդադարեցվի երթևեկությունը

Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցի մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը:

 

 

 

Երևանի քաղաքապետարան

Տեսանյութեր

Լրահոս