Բաժիններ՝

Հզոր թայֆունը կաթվածահար է արել կյանքը Չինաստանի արևելքում

Հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են Չինաստանի արևելքում՝ «Դելֆին» թայֆունի հետևանքով տեղացած հորդառատ անձրևների և առաջացած ջրհեղեղների պատճառով։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ վտանգը դեռ պահպանվում է, չնայած ցամաք հասնելուց հետո փոթորիկը համեմատաբար թուլացել է։ Այս մասին գրում է չինական Xinhua լրատվական գործակալությունը։

Օգոստոսի 10-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, Ֆուցզյան նահանգում ցամաքում և ծովում վտանգավոր գոտիներից տարհանվել էր մոտ 167,900 մարդ։ Իսկ օգոստոսի 9-ի երեկոյան Շանհայում ռիսկային համարվող տարածքներից տարհանվել է շուրջ 215,600 մարդ։

Առատ տեղումները առաջիկայում շարունակվելու են։

Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։ Ֆուցզյանում իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային 686 երթուղիների և 658 գնացքների աշխատանքը։ Փակվել է նաև 234 խոշոր զբոսաշրջային վայր, տասնյակ մշակութային և զբոսաշրջային միջոցառումներ չեղարկվել են։

BBC-ն հաղորդում է, որ միայն Շանհայում չեղարկվել է մոտ 1000 թռիչք։

Տեղակայն իշխանությունները մարդկանց կոչ են արել խուսափել բացօթյա միջոցառումներից, մի շարք հայտնի զբոսաշրջային վայրեր շարունակում են փակ մնալ, այդ թվում՝ «Դիսնեյլենդի» և «Լեգոլենդի» որոշ հատվածներ։

Չինաստանի իշխանություններն ավելի վաղ «Դելֆին» թայֆունի համար հայտարարել էին վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակի նախազգուշացում։ Այն այս տարի Չինաստանին հարվածած ամենահզոր փոթորիկն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31