ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը աճել է
2015թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,134, ինչը նախորդ ամսվա համեմատ աճելէ 1,549 -ով:
Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների՝ հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 5.6 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ՝ ԱՊՊԱ-ն հավաքագրել է 11 մլրդ 957մլն 195 հազար դրամ:
Հատուցման միջին չափը 2015թ.օգոստոս ամսվա դրությամբ կազմելէ 212,584 դրամ: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,541 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 729-ով։
2015 թվականի օգոստոս ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 51%, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 1%-ով։