Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14:40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 5 շենքի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 80 OS 505 համարանիշի, Ford Transit մակնիշի 32 UU 955 համարանիշի և թիվ 31 երթուղին սպասարկող ГазЕль մակնիշի 0642 S համարանիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում գողացել են 1992 թ. ծնված Անի Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, բջջային հեռախոսի քարտ և տան բանալի
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ հորդորելով հայտ ներկայացնել ՄԱԿ-ի Յունեսկոյին՝ Արարատ լեռը հայ ժողովրդի մշակութային ժառանգություն ճանաչելու վերաբերյալ: Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ ունենք միայն մի քանի մշակութային ժառանգություն գրանցված Յունեսկոյում, որից վերջինը լավաշն է: Նա նշեց, որ կան նախադեպեր, օրինակ, Ճապոնիան դիմել է Ֆուջիամա սարի համար և դա գրանցվել է որպես ժառանգություն:
«Այսօր մեր գյուղացին շատ ծանր վիճակում է հայտնվել՝ բանկերի հետ կապված աշխատանքների պատճառով: Նույնիսկ գործը հասել է նրան, որ գյուղացին իր տան ոսկեղենը տանում է բանկ, բայց ասում են՝ միայն արտարժույթով կտրամադրենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա խնդիրը կարգավորելու կոչով դիմեց ՀՀ վարչապետին և Կենտրոնական բանկի […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լրագրողների հավատարմագրումը կատարվել է ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ համաձայն ԼՂՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների։
Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ Karabakh-life-ը գրում է, թե երբ ավտոերթի մեքենաների շարասյունը կանգնել է՝ ոստիկանության աշխատակիցներին ընդառաջ են գնացել Ժիրայր Սէֆիլյանը, Իգոր Մուրադյանը և էլի մի քանի հոգի, այդ թվում՝ տեսախցիկներով քաղաքացիներ: Ոստիկանի խնդրանքին, որ պետք է հաշվի առնել իրավիճակի զարգացման անկանխատեսելի ու անցանկալի ելքը և հետ գնալ, ավտոերթի մասնակցիները սկսել են հարցեր […]
«Մենք՝ 4 քաղաքական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, չենք ընդունում այս հաշվետվությունը, շուտով հայտարարությամբ հանդես կգանք: Այս քննարկումը մենք դիտում ենք հակասահմանադրական: Սա շատ կարևոր մարմին է, շատ կարևոր քննարկում է: Վերահսկիչ պալատի նախագահը պետք է հաշվետվություն տա, թե ինչպես է իրականացվել բյուջեն, որից հետո կտանք մեր եզրակցությունը»,- այսօր ԱԺ նիստում Վեահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ոչ իշխանական ուժերի անունից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ բողոքելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայության կապակցությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 12.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը:
Ադրբեջանական զինուժի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից վիրավորված Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ Լևոն Անդրեասյանը հետագա բուժման համար կտեղափոխվի Երևան, այժմ նրա վիճակը նորմալ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը:
armtimes.com-ի աղբյուրները հավաստիացնում են, թե ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչը, ով վարում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գործը, առաջիկա օրերին վերջինիս նկարահանած «Հիշողություն» ֆիլմը առգրավվելու որոշում է կայացնելու:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությանը: Նրա խոսքով՝ միջադեպից առաջ էլ ինստիտուտում «նման էպիզոդներ եղել են», սակայն, ըստ նրա՝ դրանց ուշադրություն չի դարձվել:
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ով է փոխարինելու Արսեն Աշրակյանին Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև ավելացրել է, որ քաղաքացին այժմ գտնվում է Բերդի հոսպիտալում։
Երևանի Ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Արսեն Արշակյանն աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Արշակյանը: Մեր հարցին՝ արդյոք կրկին ոստիկանության համակարգո՞ւմ է աշխատելու, նա պատասխանեց, որ 2-3 օրից կհրապարակի նոր պաշտոնը:
Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով 2015թ. հայկական կողմն ունեցել է յոթ, ադրբեջանական կողմը՝ ավելի քան երեսուն զոհ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Անձնական զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 2.85 գրամ հերոին:
Փետրվարի 4-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծեծի արդյունքում՝ 37- ամյա տղամարդն ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին, սակայն, նա իրավապահներին հայտնել է միայն եղբոր սպանությունից շուրջ 1 շաբաթ անց: Նրան տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Հրաչ Բերբերյանը նաև նշեց, որ նրանց միավորումը դիմել է ՀՀ ղեկավարությանը՝ ներկրելու 2500 տ բարձր վերարտադրության A և էլիտա դասի կարտոֆիլի տնկանյութ, որը կբաժանվի ագարակատերերին. այս հարցն արդեն քննարկվում է: Մյուս կողմից էլ՝ ագարակատերերին առաջարկում են չխուսափել մորմազգի մշակույթի մշակումից, քանի որ իտալացի և պարսիկ գիտնականնների հետ ունեցած բանակցությունների արդյունքում պարզել են, որ մորմազգիների ցեցը հետաքրքիր միջատ է. 3-4 տարի հետո ինքն իրեն այդ տարածքում վերանում է:
Պարզվում է՝ Ազատ Արշակյանի որդին նույնպես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող է: Եվ նա պնդում է՝ ինստիտուտը բարդակ չէ: «Պարզապես սպանության մեջ մեղադրվողներից մեկը՝ ինստիտուտի պետի տեղակալի որդին գուցե լկտիացել էր: Այդ տեղակալի մի որդին է պայմանագրային ծառայող է, մյուսն էլ կուրսանտ էր»,- նկատեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իդեալական ինստիտուտ է:
Հայաստանում մեծահարուստների ու պաշտոնյաների շրջանում կարծես թե մոդա է դարձել վայրի կենդանիներին «ընտելացնելը» և իրենց հյուրանոցների, ռեստորանների բակում պահելը, սեփական առանձնատանը «մինի» գազանանոց կառուցելը: ԱԺ պատգամավորների մի մասը ևս ունի վայրի կենդանիներ: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատանն ունի գազանանոց, որտեղ պահում է տարբեր կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ ու վագրեր, Մանվել Գրիգորյանը՝ ջայլամներ, վագրեր, Մուշեղ Պետոյանը արջ է պահում, և այլն: Ա
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեյանը 1-ին տեղն է զբաղեցրել ռուսաստանյան երաժշտական մրցույթում:
Երեկ՝ փետրվարի 3-ին, ժամը 09:30-ի սահմաններում Nissan մակնիշի Լ 2042 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Զոյա Թադևոսյանի խոսքով՝ հունվարի 31-ին Բերձորում ոստիկանների և Հիմնադիր խորհրդարանի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի կադրերում երևում է, որ Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը մոտեցել, բանակցել են նրանց հետ, դրանից հետո համաձայնել են ետ գնալ. «Հանգիստ շուռ են եկել, որ գնան: Հենց հետևից, ինչպես միշտ անում են թշնամիները, երբ այդքան ոգի չունեն, որպեսզի դիմացից հարվածեն մարդկանց, նրանք հետևից նրանց հարվածել են, ծեծել և հեռացրել այդ տարածքից»:
Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:
Սույն վարչության աշխատակցուհին, որ ավելի վաղ խոստացել էր ճշտել, մեկ ժամ անց ասաց. «Գիտեք՝ հնարավոր չեղավ ճշտել, այնպես որ՝ առանց մեկնաբանությունների»:
Քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, եւ այդ մասին երեկ խոսում էին նաեւ խորհրդարանում, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու անգամ անձամբ գնացել է Ժիրայր Սեֆիլյանենց տուն եւ նրան խնդրել, որ ավտոերթով Արցախ չգնա:
Փետրվարի 4-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 77 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Բ.-ը (ծնվ. 1991թ.):