ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Գյումրի: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերջինս այժմ ներկայացնում է Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության դեպքի հետ կապված մանրամասներ:
Հունվարի 15-ին, ժամը 07.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի:
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը հունվարի 14-ին կալանավորվել է:
Անասելի ցավի և վշտի այս օրերին Ավետիսյանների ընտանիքի հարազատներին մաղթում եմ տոկունություն, իսկ հանրությանը կոչ եմ անում լինել առավելագույնս զգոն և զուսպ, քանզի յուրաքանչյուր անզգույշ խոսք առաջին հերթին ցավ է անդառնալի այս կորուստը վերապրած ընտանիքի մերձավորների համար:
«Երբ 1999 թվականի ապրիլին երկու ռուս զինվոր՝ նույն զորակայանից, հարբած վիճակում, լիցքավորված ինքնաձիգներով դուրս եկան Գյումրի քաղաք, հասան «Սլաբոտկա» թաղամաս, հասան մինչև շուկա, գնդակահարեցին 2 մարդու, ծանր վիրավորեցին 15 մարդու: Կարո՞ղ եք ասել՝ ինչ եղան այս 2 տականքները: Դատվեցի՞ն»:
Ծաղկուն այս ընտանիքի սպանության օրը Հայաստանում սուգ չհայտարարվեց, որ ռուս պաշտոնյաները հանկարծ չմտածեն, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է, կարող է վշտանալ իր քաղաքացիների սպանությունից ու դրանով անուղղակիորեն նեղացնել ռուսներին:
Հունվարի 14-ին, ժամը 00.20-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 24/Ա շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
Ես ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ողջ ժողովրդին` այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրներ է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:
Հունվարի 14-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լռության դավադրությամբ արձագանքեցին ՌԴ TV-ները Գյումրիում կատարված սպանություններին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. հերթական ստուգայցի արդյունքները:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 13-ին, ժամը 11.50-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արթուր Մ.-ն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հարցին՝ ճի՞շտ է, որ բոլորը այցելել են «Սվո Ռաֆի» գերեզմանին, քրեագետն այսպես պատասխանեց. «Պարտավոր էին այցելել»:
ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ ուժերի կողմից ոճրագործության մեջ կասկածվող ռուսաստանյան զինծառայողին ՀՀ իրավապահպան մարմինների փոխարեն ռուսաստանյան ռազմակայանին հանձնելը ՀՀ և ՌԴ միջև կնքված միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում է, քանի որ ՌԴ սահմանապահները և ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու և գործելու իրավունք ունեն ոչ թե իրենց ազգային օրենսդրության հիման վրա, այլ հայկական կողմի հետ կնքված տարբեր իրավական ռեժիմներով ու նորմատիվ հենքով և, բացի այդ՝ նրանք իրավունք չունեն ՀՀ իրավազորությանը ենթակա հարցերով ինքնուրույն կերպով որոշումներ կայացնել և իրագործել դրանք:
Կոնգրեսը նաեւ կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ եւ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից եւ անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչեւ վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին:
Հունվարի 14-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում անհայտ անձը անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 30 տարեկան կնոջ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Գյումրիում ռուսական ռազմաբազայի մոտ շարունակվում է բողոքի ակցիան: Այնտեղ է նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով ակցիայի մասնակիցներին հորդորում է հեռանալ ռազմաբազայի մոտից և ակցիան շարունակել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ։
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի մարդկանց հոսքը չի դադարում: Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությունը ցնցել է ողջ Գյումրին:
Հունվարի 12-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կրուգլայա Շիշկա գյուղում տուն է այրվում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Գրիգոր Վ.-ի կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը:
Այս պահին լարված իրավիճակ է Գյումրիում. բողոքի ակցիայի մասնակիցները հասել են 102-րդ ռազմաբազա: Այնտեղ են նաև մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ:
Հունվարի 15-ին, 16-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը, 17-ին` շրջանների մեծ մասում, 18-ին՝ արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
«Եթե իմ պետության ներսում անձը հանցագործություն է կատարել, ես ունեմ սուվերեն իրավունքներ, իմ պետության ներսում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը, գտնվում է իմ պետության տարածքում, ես իմ իրավապահ մարմիններին կհանձնարարեմ, որ գնան, այդ մարդուն բռնեն, բերեն իմ իրավապահ մարմիններ»,- ասում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հունվարի 14-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, խորհրդարանում քննարկվում է Պետաիրավական հարցերի եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մասնակցությամբ լսումներ կազմակերպելու հնարավորությունը` Գյումրու դեպքի քննության խնդրով։
Ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը:
Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների: