Բաժիններ՝

Ի՞նչ կապ ունեն Արամեն, Կամո Սեյրանյանն ու Արսեն Գրիգորյանը քրեական հեղինակություն Տույի հետ. aravot.am

«Որ ասեմ սեռական կապ է, կհավատա՞ք»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կապ ունի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի (Տույ) հետ, որ մասնակցում էր նրա դեմ դատական նիստին, այսպես պատասխանեց դուդուկահար Կամո Սեյրանյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քանաքեռցի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի գործով դատական նիստին հարազատներից բացի նրան սատարելու էին եկել նաև երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) եւ դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Կամո Սեյրանյանն ասաց, թե որևէ թաքցնելու բան չունի. ինքը Տույի ընտանիքի հետ բազմաթիվ տարիների ընկերական հարաբերություններ ունի, մասնակցում է նրանց բոլոր միջոցառումներին: Հետո էլ փոքր-ինչ մեր հարցից վրդովված ասաց. «Դուք ծանոթ, ընկեր, բարեկամ, չունե՞ք, որ մեկը մասնագիտությամբ երաժիշտ է, մյուսը՝ լավ տղա, մյուսը՝ գեներալ»: Դիտարկմանը՝ մշակույթի գործիչն ի՞նչ կապ կարող է ունենալ քրեական հեղինակության հետ, դուդուկահարն արձագանքեց. «Չգիտե՞ք, որ մշակույթի մարդիկ շփվում են բոլոր բնագավառի մարդկանց հետ՝ գեներալից մինչև թաղային հեղինակություն: Ես շփվող մարդ եմ, ունեմ գեներալ, բանվոր ընկերներ, սպորտսմեն կլինի, թե երաժիշտ, ինձ համար կարևորը լավ մարդ լինի: Իսկ ո՞վ է ասել, որ թաղային հեղինակությունները լավ մարդիկ չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս