«Սառցե Մետաքսի ճանապարհ». Արկտիկան դառնում է Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների նոր երթուղի. Financial Times

Չինական Sealegend Shipping (SLG) լոգիստիկ ընկերությունը գործարկում է առաջին կանոնավոր կոնտեյներային սերվիսն Արկտիկայով՝ շաբաթական երթուղով անցնելով Ռուսաստանի ափերի երկայնքով, որը կկապի չինական Նինբո նավահանգիստը բրիտանական Ֆելիքստոուի հետ: Նախագիծը ստացել է «Սառցե մեքսի ճանապարհ» անվանումը։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը (FT)։

Սառցածածկույթի նվազման ֆոնին արկտիկական երթուղին գնալով մեծ պոպուլյար է դառնում և թույլ է տալիս նավերին շրջանցել ծովային ավանդական նեղուցները:

Կախված եղանակային պայմաններից և սառցային իրավիճակից՝ երթուղին գրեթե կիսով չափ կրճատում է Արևմտյան կիսագնով անցնող երկու նավահանգիստների միջև 40-օրյա նավարկությունը, փոխանցում է FT-ն։ Այն անցնում է Հյուսիսային ծովային ուղով։ Դրանով անցնելու թույլտվությունները տրամադրում է «Ռոսատոմը»։

Ինչպես գրում է FT-ն, դանիական Maersk լոգիստիկ ընկերությունը դեռևս 2018 թվականին արկտիկական երթուղով է անցկացրել իր առաջին նավը, սակայն այնուհետև եվրոպական այլ փոխադրողների հետ միասին հրաժարվել է դրանից՝ արկտիկական էկոհամակարգին սպառնացող վտանգի պատճառով։ Նաև, ըստ Նուրդի համալսարանի High North News-ի փորձագետ Մալթե Համպերտի, հրաժարման վրա ազդել են Ռուսաստանի հետ հարաբերությունները և կլիմայական օրակարգը։

Կարդացեք նաև

Հյուսիսային ծովային ուղու նկատմամբ հետաքրքրությունն աճում է նաև փոխադրողների այն ձգտման պատճառով, որոնք ցանկանում են շրջանցել բարձր ռիսկային գոտիները, այդ թվում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցն ու Կարմիր ծովը:

«Ակնհայտ է Արկտիկայով և Հյուսիսային ծովային ուղով տրաֆիկի աճ: Այժմ նավերի սեփականատերերը սրանում տեսնում են հնարավորություն՝ նախ՝ խնայելու ժամանակն ու միջոցները, և երկրորդ՝ բացառելու բոլոր աշխարհաքաղաքակական նեղուցներն ու հակամարտությունների գոտիները»,-նշել է Allianz ընկերության ծովային ռիսկերի գծով խորհրդատվության ղեկավար Ռահուլ Խաննան։

Ինչպես գրում է FT-ն, նավասեփականատերերը ձգտում են խուսափել վտանգավոր «նեղուցներից», ինչպիսին է Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որի նկատմամբ վերահսկողություն սահմանելով՝ սպառնում են եմենյան հութիները։

Ամերիկյան Veson Nautical ընկերության տվյալներով՝ անցյալ տարի աշխարհում կառուցվել է սառցային նավարկության 167 նավ, ինչը տասնամյակի ռեկորդ է, իսկ այս տարի նախատեսվում է կառուցել այս դասի ևս 164 նավ։ Ինչպես գրում է FT-ն, նման միտումը վկայում է արկտիկական նավագնացության նկատմամբ ընկերությունների շահագրգռվածության մասին։

Արկտիկայով նավագնացությունը նաև ուղեկցվում է լուրջ ռիսկերով։

«Սառույցներում խրվելու մեծ հավանականություն կա, եթե չկան սառցահատային հզորություններ։ Եթե Արկտիկայում վթար տեղի ունենա, փրկարարական, հրշեջ և քարշակման միջոցներն այնտեղ ծայրաստիճան սահմանափակ են։ Արտակարգ իրավիճակի հետ գլուխ հանելն Արկտիկայում շատ ավելի դժվար է»,-նշել է Խաննան։

Allianz-ի տվյալներով՝ 10 տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի է ունեցել ավելի քան 500 միջադեպ, որոնց գրեթե կեսը տեղի է ունեցել մեքենասարքավորումների խափանման պատճառով։

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն օգոստոսի 7-ին հայտնել էր, որ պետկորպորացիան Sealegend Shipping-ին Հյուսիսային ծովային ուղով անցնելու թույլտվություն է տվել։

«Ի տարբերություն նախորդ կոնտեյներային փոխադրումների, որոնք մեծ մասամբ փորձարարական կամ միանվագ բնույթ են կրել, 2026 թվականի ծրագիրը նախատեսում է լիարժեք գծային հաղորդակցություն՝ նավերի մեկնմամբ ամեն շաբաթ՝ նավագնացային սեզոնի ընթացքում»,-ասել է նա։

Լիխաչովը նաև նշել է, որ Հյուսիսային ծովային ուղու «շահագործումը» տեղի է ունենում Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին։ Չինական ընկերության նախաձեռնությունը, ըստ նրա, դարձել է արկտիկական երթուղու աճող պահանջարկի հաստատումը և համաշխարհային նշանակության տրանսպորտային զարկերակի վերածվելու փուլ։

Նա նաև հայտնել է, որ Չինաստանի և Ռուսաստանի նավահանգիստների միջև բեռնահոսքի բաժինն արդեն կազմում է Հյուսիսային ծովային ուղով բոլոր փոխադրումների գրեթե 15%-ը, և մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը պետք է հասնի 20 միլիոն տոննայի։ Նախցյալ տարի «Ռոսատոմը» և չինական New New Shipping-ը համատեղ ձեռնարկություն են հիմնել՝ այս երթուղու համար նախատեսված կոնտեյներանավեր կառուցելու նպատակով։

Ինչպես հայտնում է Global Times-ը՝ հղում անելով Չինաստանի նավասեփականատերերի ասոցիացիային, Արկտիկայում այս տարի նավագնացային սեզոնը կտևի հուլիսի վերջից մինչև սեպտեմբերի վերջ, և մի շարք ընկերություններ արդեն թարմացրել են չվերթների ժամանակացույցը։ Մասնավորապես, Sealegend Shipping ընկերությունն արդեն ուղարկել է Dubai Tower նավը Ցինդաո նավահանգիստց. օգոստոսի 7-ին այն դուրս է եկել բևեռային ջրերով 30-օրյա նավարկության՝ դեպի բրիտանական Ֆելիքստոու:

Հրապարակման պոտրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31