
Անունը կարո՞ղ է ազդել երեխայի ճակատագրի վրա

– Մայրս մահացել է քաղցկեղից: Նրա մահից 10 օր հետո եղբայրս աղջիկ է ունեցել, որին կոչել են մորս անունով: Անունը կարո՞ղ է ազդել երեխայի ճակատագրի վրա:
– Այդպիսի բան գոյություն չունի, որ անվան միջոցով մարդուն փոխանցվի նույն անունը կրող մեկ ուրիշի հիվանդությունը կամ նմանատիպ երևույթներ: Եթե կան նույն հիվանդության կասկածներ, ապա դա պարզապես ժառանգականության և գենետիկայի խնդիրն է: Նախ և առաջ պետք է Աստծուն աղոթել, որովհետև Աստծու համար անհնար ոչինչ չկա: Նա կարող է Ձեր մտահոգությունները կարգավորել:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am